Երևանի ծայրամասեր. Մութ, փոշոտ փողոցներ, աղաղակող վերելակներ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մայրաքաղաքի կենտրոնից հեռու ապրողների համար ասֆալտապատ, լուսավոր փողոցներն ու նմանատիպ այլ «հաճույքներ» դեռևս անհասանելի են: Կարծես թե դրանց բնակիչները դեռ երկար կսպասեն: Գաղտնիք չէ, որ ընտրությունից ընտրություն քաղաքային իշխանություններն ու տվյալ տարածքից մեծամասնական ընտրակարգով խորհրդարան մտած պատգամավորն առավել ակտիվ են դառնում ու ինչ-ինչ բարեգործություններ անում:

Օրինակ, ԱԺ նախորդ ընտրություններին ընդառաջ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կազմի մեջ մտնող Հաղթանակ թաղամասի որոշ փողոցներ ասֆալատապատվեցին: Ընտրությունների հետ այդ աշխատանքներն էլ ավարտվեցին: Որոշ ժամանակ առաջ էլ թաղամաս մտնող կենտրոնական փողոցի մի հատվածի լուսավորության խնդիրն է լուծվել: Բնակիչները հուսով են, որ մայիսին ընդառաջ իրենց մի շարք խնդիրներ լուծում կստանան: Իսկ խնդիրները շատ են…

Շենգավիթ համայնքի Շարուրի փողոցի /Չարբախ/ բնակիչներից մեկը դիմել է խմբագրություն, դժգոհելով, որ փողոցի լուսավորությունը շատ վատ է, մի քանի լապտեր է լուսավորում փողոցը, իսկ վերջում դրանք էլ չկան:
«Մասնավորապես, 9 հարկանի շենքերն ընդգրկող 26 շենքը (3 մուտքով), 28 շ. (2 մուտք), 28/1 (1 մուտք), 28/2 շ. (4 մուտք)՝ ամբողջությամբ զրկված են բակային լուսավորությունից, ինչի արդյունքում, գիշերային ժամերին գողության դեպքեր են գրանցվում»,-պատմեց մեզ թաղամասի բնակիչը, հիշեցնելով, որ ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարվում էր, թե մայրաքաղաքի լուսավորության խնդիրը գերակա է, իսկ ընթացքում դրան ուղղված քայլեր, գոնե բնակության իր տարածքում քաղաքացին չի նկատել:

«Սովետի ժամանակ լուսավորության հարցը լուծված էր, հետո, նախորդ ընտրությունների ժամանակ, բակերի կեսի լուսավորության հարցը լուծվեց, իսկ հիշյալ շենքերին մոտ, որտեղ մոտ 270 ընտանիք է ապրում, առհասարակ ոչինչ չի արվել»,-պատմեց քաղաքացին: Նա նաև դժգոհություն հայտնեց, որ շենքերի տանիքի վերանորոգմամբ էլ բնակիչներն են զբաղվում, իսկ այդ շենքերի վերելակների վիճակն ուղղակի անմխիթար է: «Մարդիկ վախենում են լիֆտ նստել»,-ասում է բնակիչն ու մեջբերում համատիրության պատասխանը` «փող չկա»:

Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան փողոցի բնակիչներից մեկի խոսքով, թիվ 25, 26 շենքերը բնակեցվել են 1980-ականների վերջերին, որևէ անգամ վերելակները չեն փոխվել: «Մենք ցածր հարկում ենք ապրում, վերելակից չենք օգտվում, բայց այնպես աղմուկ-աղաղակով է աշխատում, մարդ կարծում է` հիմա փուլ կգա»,-ասաց նա:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այս հարցի կապակցությամբ Panorama.am-ին ասաց. «Վերելակները մեր թեման չեն: Դրանով զբաղվում են Արտակարգ իրավիճակների նախարարությունը և համատիրությունը: Համատիրության սեփականությունն է, թող տիրություն անեն: Բնակիչները թող համատիրությանը դիմեն»:
Նշենք, որ ավագանու ընտրությունների ժամանակ կոնկրետ ԲՀԿ-ն  խնդիր էր դրել անել հնարավորինը, որ համատիրությունը դեմքով շրջվի դեպի բնակիչը և տարատեսակ վճարներ պահանջելուց զատ նաև իր պարտականությունները կատարի: Առայժմ համատիրությունները քաղաքացիներին մեջքով են կանգնած:

Նախորդ տարի Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, թե վտանգավոր օբյեկտների 43-45% վերելակներն են։ Նրա տվյալներով, Երևանում ընդհանուր առմամբ գրանցված է 4833 վերելակ, որոնցից 2010թ.-ին փորձաքննություն են անցել 2898-ը, իսկ բացասական եզրակացություն են ստացել 361-ը: Ի դեպ բացասական եզրակացության ստացած վերելակների մեծամասնությունը` 312-ը, գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Պետրոսյանը նաև ասել էր, որ իրենց կառույցը ստուգող, վերահսկող չէ, իրենք տնտեսվարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելուց հետո միայն անցկացնում են փորձաքննություն: Ստացվում է, որ վերելակների համար միակ պատասխանատուն համատիրությունն է, որին չեն վերահսկում:

Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան փողոց 25 և 26 շենքերից մեկի բնակիչը նաև նշեց, թե միակ բանը, որից չեն դժգոհում լուսավորությունն է: Խմբագրությանը դիմած քաղաքացին բողոքեց, թե հիշյալ շենքեր տանող հատվածում առհասարակ ասֆալտապատ ճանապարհ չկա:

«Մի քանի տարի առաջ այդ տարածքում սկսեցին եռահարկ շենքի շինարարություն իրականացնել, ինչի հետևանքով վատ վիճակում գտնվող ճանապարհները հայտնվեցին վատթար վիճակում: Հետո շենքը մնաց կիսաավարտ, ճանապարհներն էլ` քանդված»,-պատմեց բնակչուհին, ավելացնելով, որ այն հատվածում, որտեղով մարդիկ են քայլում, բացվել է ավտոտեխսպասարկման կետ ու հիմա անցնելու համար միակ քիչ թե շատ նորմալ վիճակում գտնվող ճանապարհի վրա ջարդուխուրդ եղած կամ փչացած մեքենաներ են կայանում:

«Հայտարարում էին, որ քաղաքապետարանը նաև բակային տարածքներում է ասֆալտապատման աշխատանքներին հետամուտ լինելու, բայց ոչ մի փոփոխություն չկա` փոսերն ու «լադոգները» տասնամյակի պատմություն ունեն»,-դժգոհեց մեզ դիմած բնակչուհին: Նրա խոսքով, այդ տարածքում ոչ մի կանաչ ծառ ու թուփ էլ չկա, իսկ ամռանը «շոգից ու փոշուց խեղդվում ենք»:
Շարուրի փողոցի բնակիչը պատմեց նաև, որ հիշյալ շենքերի բնակիչները մոտ մեկ տարի առաջ նամակեն գրել քաղաքապետարան` մտահոգություն հայտնելով շենքի կոյուղատարի վիճակի վերաբերկալ: Բնակիչների պատմելով, կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղները: «Քաղաքապետարանն անպատասխան է թողել նամակը, իսկ երբ բնակիչները գնացել են թաղապետարան, մի ներքին հեռախոսահամար են տվել, որ ողջ օրը զբաղված է»,-դժգոհեց քաղաքացին:

Մալաթիա-Սեբաստիա համայքի Հաղթանակ թաղամասը, որն այժմ ընդգրկված է Երևանի կազմում, շատ «հաճույքներից» է զրկված: Այստեղ սեփական տներ են, թաղամասի բնակելի տարածքն արագորեն ընդարձակվում է, սակայն խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված: Վերջին փողոցներում մարդիկ զրկված են հանրային ծառայություններից օգտվելու հնարավորությունից անգամ, չկա բնական գազ, ֆիքսված հեռախոսակապ, փողոցների վատ վիճակի մասին խոսելն ավելորդ է, վերջին մի քանի փողոցներում նույնիսկ ընդհանուր կոյուղատար չկա, դրանց փոխարինում են բակերում արված փոսերը:

Չնայած բնակելի տարածքն, ինչպես ասացի, ընդարձակվել է, սակայն թաղամաս մտնող երկու երթուղայինները չեն երկարացրել իրենց երթուղին: Թիվ 23 երթուղայինի վարորդներից մեկը մասնավոր զրույցում ասաց, թե իրենց գծի տերը ցանկացել է մի քիչ առաջ գնալ, ինչին ընդդիմացել է թիվ 56 երթուղայինի գծի տերը, հարցը փակվել է ի վնաս բնակիչների: Իսկ աշխատանքից վերադարձող քաղաքացիները հատկապես ձմռան ամիսներին ստիպված են մութ ու քարքարոտ փողոցներով դեպի տուն շարժվել`թափառող շների հարձակման վախը սրտներում:

Նշենք, որ այստեղ բարձրացված խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ անելիքներ վերաբերյալ Panorama.am-ը գրավոր կարգով հարցեր է ուղարկել Երևանի քաղաքապետարանին: Դրանք ստանալուն պես կներկայացնենք մեր ընթերցողներին:
Միայն հիշեցնենք, որ Երևանի զարգացման 2010-2013 թվականների քառամյա ծրագրի հիմնական գերակայություններից է նաև մայրաքաղաքի ջրամատակարարման, աղբահանության, սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման, բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման ոլորտներում իրական բարեփոխումները և նախատեսված ծրագրերի արդյունավետ իրականացումը, բակային տարածքների բարեկարգման միջոցառումների շարունակականությունը:

Իսկ այդ ծրագրի իրականացման կայուն երաշխիքներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Երևանի՝ որպես համայնքի նոր իրավական կարգավիճակը, Երևան քաղաքում ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները՝ Երևանի քաղաքապետը և Երևանի ավագանին:








Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}