Ալեքսանդր Կրիլով. ԵՄ-ն ավելի շուտ կփլուզվի, քան իր կազմի մեջ կներառի Թուրքիային
Մոտալուտ ապագայում ԵՄ-ին Թուրքայի անդամակցության իրատեսական չէ: Այս մասին այսօր կայացած առցանց հարցազրույցում նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերություների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կովկասագետների գիտական միավորման նախագահ Ալեքսանդր Կրիլովը:
«Ինչպես կատակում են թուրք փորձագետները, ԵՄ-ն ավելի շուտ կփլուզվի, քան իր կազմի մեջ կներառի Թուրքիային: Կովկասում թուրքական դիրքերի ամրապնդման նախադրյալներ նույնպես չեն նկատվում: Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա այստեղ պաշտոնական Անկարան բազմաթիվ խնդիրն ունի, ինչպես Իսրայելի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ: Սրանով է, ըստ երևույթին, պայմանավորված Թուրքիայի ակտիվությունը սիրիական հարցում: Սույն քայլով թուրքական կողմը պարզապես ցանկանում է փոքր-ինչ թոթափել լարվածությունը: Այդ իսկ պատճառով Սիրիայի դեմ ցամաքային գործողություններին՝ Թուրքիայի մասնակցության հնարավորությունը բավականին իրատեսական է:
Կամրացնե՞ն այդ քայլերը պաշտոնական Անկարայի դիրքերը, թե՞ ընդհակառակը՝ ավելորդ խնդիրներ կհարուցի նրա համար՝ ցույց կտա ժամանակը»,- նշել է Ալեքսանդր Կռիլովը:
Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից՝ Հայոց Ցողասպանության ժղտումը քրեականացնող օրինագծի ընդումանը, մասնավորապես դրա հետ կապված պաշտոնական Բաքվից և Անկարայից հնչող՝ Ֆրասիային ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությունից զրկելու վերաբերյալ պահանջներին, վերլուծաբանը ասել է. «Թուրքիան չի որոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը: Ավելին՝ վերջինիս կազմի մեջ Թուրքայի ներառման համար անհրաժեշտ է հակամարտության բորոր կողմերի համաձայնությանը, ինչը քիչ հավանական է: Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ կատարում է իր առջև դրված խնդիրները, և բանակցային ձևաչափի փոփոխության հեռանկարը իրատեսական չէ»:
«Չեմ կարծում, որ Ֆրանսիայի հեռացումը իրատեսական է, և որ Ադրբեջանը թուրք-ֆրանսիական ներկայիս հակամարտության մեջ՝ Անկարային աջակցության գործում այդքան հեռու կգնա: Դա, իր հերթին, կբերի Մինսկի խմբի փաստացի լուծարման, ինչպես նաև Ադրբեջանա-Ֆրանսիական հարաբերությանների մասնավորապես, և առհասարակ պաշտոնական Բաքվի և ԵՄ հարաբերություններ կտրուկ վատթարացման: Այս ամենը տեսականորոն կարող է ձեռնտու լինել Հայաստանին, բայց ոչ երբեք Ադրբեջանին»,- հավելել է բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան