Հրանտ Մաթևոսյան 77. Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել
«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: … Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է»,- Վիլյամ Սարոյան:
Հայ մշակութասեր հասարակությունն այսօր նշում է գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 77-ամյաը: Հրանտ Մաթևոսյանի շիրիմի մոտ կատարվել է հոգեհանգստի կարգ:
Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում` Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։ Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր:
«Մենք ենք մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», … նրա գլխավոր հերոսները գյուղացիներին են, ներկայացրել է գյուղի, գյուղացու կյանքը, նրանց ծանր աշխատանքը: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ:
Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, ով ստացել է նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանված են աշխարհի տարբեր լեզուներով։
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին: Թաղվել է Կոմիտասի, Իսահակյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի ու հայ մշակույթի մյուս մեծերի կողքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին