ԲՍՓ գործակալություն. ՀՀ սահմանները պաշտպանելիս և զինծառայության ընթացքում պատճառական կապով հաշմանդամ ճանաչվածների թիվը նվազում է
«Առողջական խնդիրների պատճառով պարտադիր զինծառայությունից ազատելն ու հաշմանդամության կարգ ստանալը տարբեր գնահատման միջավայրեր ունեն և իրար հետ որևէ կապ չունեն», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը:
«Ռազմաբժշկական հանձնաժողովները միայն ճանաչում են, թե քաղաքացին պիտանի է զինվորական ծառայությանը, թե` ոչ: Շատ փոքր թիվ կարող է կազմվել այն մարդկանցից, որոնք, ճանաչվելով զինվորական ծառայությանը ոչ պիտանի, մեզ դիմում են նաև հաշմանդամության կարգ ստանալու համար: Այդ դիմումների մի մասը մերժվում է, իսկ մյուս մասին` եթե իրոք ծանր վիճակ է, տրվում է հաշմանդամի կարգավիճակ», - ասաց նա` հավելելով, որ հիմնականում հաշմանդամ քաղաքացիները հաշվարկված են լինում մինչև 18 տարեկան լրանալը:
Ըստ Մ.Վանյանի` 2011 թվականին զինծառայությունից հաշմադամությունը կազմել է 267 մարդ, ՀՀ սահմանները պաշտպանելիս` 27 անձ:
«2008 թվականից նվազում է ՀՀ սահմանները պաշտպանելիս և զինծառայության ընթացքում պատճառական կապով հաշմանդամ ճանաչվածների թիվը: 2010 թվականի նկատմամբ` 2011թ.-ին նկատվում է կրկնակի նվազում», - ասաց նա` հավելելով, որ այդ ոլորտում սերտ համագործակցություն է իրականացվում պաշտպանության նախարարության հետ և փորձաքննություններին մասնակցում են նաև ռազմական բժիշկներն ու իրավաբաննները:
Լրահոս
Տեսանյութեր
Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան