Քլինթոն. ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ
«ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ»,- այս մասին «ԱՊԱ» լրատավական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Աղբյուրի փոխանցմամբ, Քլինթոնը նման հայտարարությամբ հանդես է եկել «2013թ. ֆինանսական տարին. միջազգային հարաբերություններն ու Կոնգրեսի բյուջետային վավերացումները» խորագրով նիստի ժամանակ:
«Մենք հաջորդ տարում նույնպես կաջակցենք Կովկասում խաղաղության, կայունության հաստատմանը և ժողովրդավարության կայացմանը»,- նշել է Քլինթոնը:
Աղբյուրի փոխանցմամբ, Քլինթոնն ընդգծել է նաև, որ Վաշինգտոնը կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, հետագայում Թուրքիան ոչ միայն հանդես եկավ նախապայմաններով, այլ հրաժարվեց վավերացնել այդ արձանագրությունները: Արձանագրությունների վավերացման արդյունքում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեին: ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ