Լիբիայում սպանել են հայտնի հեռուստահաղորդավարուհու
Լիբիայում հայտնի լրագրող և հեռուստահաղորդավարուհի Գալյա ալ-Միսրաթին, ով մեծ ճանաչում էր վայելու Մուամար Քադաֆիի կառավարած տարիներին, սպանվել է Տրիպոլիի բանտերից մեկում: Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:
Ալ-Միսրաթիի ազգականները հայտնել են, թե լրագրողին սպանել են նրա քաղաքական հայացքների ու «Քադաֆիի սիրելին» լինելու համար: Քաղաքացիական պատերազմի օրերին, Գալյա ալ-Միսրաթին բազմիցս էր հանդես գալիս ընդդիմադիրների հասցեին խիստ քննադատությամբ: Եթերներից մեկի ժամանակ, երբ մայրաքաղաք Տրիպոլին գտնվում էր ընդդիմադիրների կողմից պաշարման մեջ, հեռուստահաղորդավարուհին տաղավարում լուրերն հաղորդել էր զենքը ձեռքին և նշել, թե «կսպանի ցանկացածին, ով կփորձի գրավել հեռուստաընկերությունը»:
Քադաֆիի վարչակազմի տապալումից հետո հեռուստահաղորդավարուհուն վերջին անգամ տեսել էին նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին, երբ լրագրողը հայտնվել էր կադրում լուռ և ձեռքին ինչ-որ գրություն բռնած: Շատ հեռուստադիտողներ այդ ժամանակ լուրեր էին տարածել, թե ալ-Միսրաթիի լեզուն կտրել են:
Լիբիայի նոր իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել բանտախցում սհեռուստահաղորդավարուհու սպանության մասին լուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց