Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զորավարժությունների անցկացումը խրախուսվում է Թուրքիայի կողմից

Նախորդ շաբաթ Ադրբեջանում ու Թուրքիայում գրեթե միաժամանակյա զորավարժություններ մեկնարկեցին, ինչը փորձագետների տարաբնույթ մեկնաբանություններին արժանացան: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց փորձագետների հետ:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը կարծում է, որ Ադրբեջանում փետրվարին ացկացված զորավարժությունները համընկնում են տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների հետ, ուստի դրանց անցկացումը ժամանակի առումով ուղղակի պատահական չէր:

«Զորավարժություններից որոշ ժամանակ առաջ` փետրվարի 6-8-ը, Ադրբեջանում էր գտնվում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը: Ի դեպ, սա նրա առաջին այցն էր ԳՇ պետի պաշտոնում:
Ադրբեջանում անցկացված զորավարժությունը պետք է դիտարկել թուրք-ադրբեջանական նախաձեռնությունների շրջանակում: Դեռ 2011 թ. նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զախիդ Օրուջը հասկացրել էր թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անհրաժեշտության մասին: 2010 թ. օգոստոսին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ստորագրված «Ռազմավարական գործընկերության ու փոխօգնության մասին» համաձայնագրի առաջին 9 հոդվածները վերաբերում են երկու երկրների միջև ռազմաքաղաքական ու անվտանգության, ռազմական գործակցության հարցերին, որոնց համաձայն` կողմերը իրականացնելու են նաև համատեղ պաշտպանական պլանավորում, համատեղ զորավարժություններ և այլն:

Գրեթե միշտ թուրք բարձրաստիճան զինվորականների Բաքու այցելության ժամանակ ադրբեջանական կողմն անպայման հիշատակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման մասին: Այս անգամ էլ Օզելի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը կրկին հայտարարեց, որ «Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը «կոնկրետ արդյունքներ» չտան, Ադրբեջանը «ստիպված կլինի ազատել իր օկուպացված տարածքները այլ միջոցներով»։

Եվ կարելի է ասել, որ Ադրբեջանի նման ռազմատենչ հայտարարություններն ու վարքագիծը արցախա-ադրբեջանական սահմանին, հավանություն է ստանում և խրախուսվում Թուրքիայի կողմից: Չպետք է մոռանալ մի կարևոր հանգամանք ևս: Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմական խորհրդականի պաշտոնում պաշտոնավարում են թուրք բարձրաստիճան զինվորականներ, որոնց հիմնական պարտականությունների մեջ են մտնում օպերատիվ-մարտավարական խնդիրները: Ստացվում է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում արցախա-ադրբեջանական սահմանին իրականացվող սադրիչ գործողությունների ու հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների համար:

Մյուս կարևոր գործոնը առկա իրանա-ադրբեջանական լարված հարաբերություններն են, որոնք աստիճանաբար էլ ավելի խորանալու միտումներ են դրսևորում: Այս համատեքստում ևս պետք է դիտարկել Թուրքիայի ԳՇ պետի այցը Ադրբեջան և նման զորավարժությունների անցկացումը: Այստեղ, իրավիճակն ինչ-որ առումներով նմանվում է 2001 թվականին, երբ Իրանի հետ իր բարդ հարաբերություններում Ադրբեջանն ապավինեց «ավագ եղբոր» աջակցությանը: 2001 թ. օգոստոսին Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ Հ. Քըվրըքօղլուի Բաքու կատարած այցը հիմնականում կապ ուներ Ադրբեջանի ու Իրանի միջև միջադեպի հետ, երբ հուլիսին Կասպից ծովի հարավային հատվածում նավթի հետախուզական աշխատանքների ժամանակ Իրանի ջրային տարածքները խախտած ադրբեջանական նավերը իրանական ռազմանավերի ու ինքնաթիռների կողմից հետ մղվեցին այդ տարածքներից: Այդ միջադեպը զգալիորեն լարել էր հարաբերություններն Իրանի ու Ադրբեջանի միջև և Թուրքիայի գլխավոր շտաբի պետի այցը նաև ցուցադրական նպատակ ուներ: Նույնիսկ նրա այցից առաջ թուրքական օդուժի F-5 ռազմական ինքնաթիռները Բաքվում ցուցադրական թռիչքներ իրականացրեցին: Իրանական կողմը իր կտրուկ դժգոհությունը հայտնեց և Թուրքիայի կողմից նման պահվածքը որակեց որպես միջամտություն իրանա-ադրբեջանական հարաբերություններին: Ներկա իրավիճակը այս առումով բավական նման է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունները»,- ասաց թուրքագետը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ, երկու երկրներում էլ պարբերաբար զորավարժություններ ընթանում են, սակայն հետաքրքրություն է առաջացնում այն փաստը, որ այս անգամ երկու երկրներում դրանց անցկացումնը «համընկավ»:

«Միաժամանակ ընթացած թուրքական 3-րդ բանակի կողմից անցկացված զորավարժությունները Կարսի հատվածում ևս հետաքրքիր էին իրենց բնույթով: Նախ աչքի էր ընկնում զորավարժության տեղը` նորից ՀՀ սահմանին մոտ, հետո ուժերի ներգրավվածությունը` մոտ 2000 զինծառայող: Սա զորավարժությունների համար մեծ թիվ չէ. թուրքական ավելի քան 500 000-ոց բանակը շատ ավելի մեծամասշտաբ զորավարժություններ է իրականացրել: Թուրքիայի նախագահի ներկայությունը նման զորավարժությանը ավելի քան հետաքրքիր էր: Զորավարժության սցենարը շատ բան էր ասում մասնագետներին: Հիմնականում կիրառվում էր լեռնային պայմաններում դեսանտի իջեցում, կարևոր բարձունքների և հաղորդակցության ուղիների գրավում և հակառակորդի թիկունքում համապատասխան դիվերսիոն գործողությունների իրականացում: Լայնորեն կիրառվում էին ուղղաթիռները, տրանսպորտային ինքնաթիռները, որոնք հաջողությամբ դեսանտ էին իջեցնում, կրակային աջակցություն ցուցաբերում և բեռներ նետում: Նման պայմաններում մեծանում է լեռնային հրետանու և թեթև զրահամեքենաների կիրառությունը, ինչը հստակորեն իրականացվում էր: Թուրքական բանակը փորձում էր ձմեռային պայմաններում լեռներում արագ գործողություններին իր պատրաստությունը ցւոյց տալ: Սա հստակ հասցեականություն և նպատակ ունի: Ամենայն հավանականությամբ, գործողությունները բաժանված էին` ադրբեջանական բանակը իրականացնում էր լայնամասշտաբ հարձակումը ուժերի և միջոցների լայնածավալ ընդգրկմամբ, իսկ թուրքական բանակը իրականացնում էր հարվածը ամենացավոտ տեղերին` արագաշարժ դեսանտի միջոցով: Ադրբեջանական բանակի զորավարժության մանրամասների մասին մինչ օրս դեռ ոչ մի տվյալ չկա, իսկ նշված շաբաթը արդեն ավարտվել է:
Այս տեսակետից նաև հետաքրքիր էին Հայաստանում ռուսական զորախմբի անցկացված համապատասխան զորավարժությունները նույնպես լեռնային տեղանքում:

Իրականում, մենք շատ ենք տեսել ադրբեջանական բանակի «աննախադեպ» զորավարժություններ: Մենք լավ գիտենք, որ նման զորավարժությունները հիմնականում պլանային են, նպատակ ունեն մի կողմից ստուգել, մյուս կողմից բարձրացնել զորքերի մարտունակությունը: Ամեն դեպքում, ամեն մի զորավարժություն կարևոր դեր է խաղում տվյալ բանակի մարտունակության բարձրացման համար: Այլ խնդիր է, որ շատ ժամանակ նման զորավարժությունները իրականացվում են ավելի շատ հոգեբանական ազդեցություն թողնելու համար: Նրանք դա չեն էլ թաքցնում, որ կատարում են Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: Իրականում, ադրբեջանական բանակի զորավարժությունները հաճախ բոլորովին այլ պատկեր են ունենում: Հիմնականում հարթավայրային պայմաններում իրականացվող զորավարժությունների ժամանակ զորքը և զրահատեխնիկան շարժվում են հիմնականում արդեն հնացած մարտավարությամբ` շղթայով: Այս մարտավարությունը ոչ միայն հնացել է այն նախ և առաջ անօգուտ է լեռնային պայմաններում գործելու համար և մասնավորապես մեծ ստորաբաժանումների և զորամիավորումների դեպքում: Իսկ մենք այլ բան գրեթե չենք տեսել մինչև հիմա: Հետաքրքիր է նաև ձմեռային պայմաններում դրանց իրականացումը, նման բաներ հաճախ չեն լինում: Ամեն դեպքում այս զորավարժությունները դժվար թե կտրուկ բարձրացնեն ադրբեջանական բանակի մարտունակությունը: Նման զորավարժություններում փայլած դիվերսանտներն ու հետախույզներն են, որ մնում են մեր խրամատներում, չեն կարողանում հետ գնալ: Իսկ ինչ մնում է նորագույն տեխնիկային կուզենայինք նշել մի քանի մանրուք: Նման զորավարժությունների ժամանակ է, որ հին տեխնիկայի պայթյունից զինվորներ են մահանում, բացահայտվում են մեծ մեքենայությունների արդյունքները և այլն: Ադրբեջանական բանակի նորագույն տեխնիկան իրականում ունի նաև այսպիսի կողմեր: 2008թ. իբր Իսրայելից, իրականում Ղազախստանից գնվել են հրետանային զինատեսակներ, որոնցից մասնավորապես «Lynx»-ը ներկայացվում է որպես նորագույն, չտեսնված և այլն: Ըստ հայտարարված տվյալների, այն ադրբեջանական բանակի ամենահեռահար և ճշգրիտ զինատեսակն էր` մոտ 150 կմ հեռահարությամբ: Իրականում, Ղազախստանում իսրայելական ընկերության հետ համատեղ ստեղծված համազարկային կրակի ռեակտիվ համակարգը ունի լուրջ թերամշակումներ: Նույնիսկ Ղազախստանում այդ համակարգի հետ կապված սկանդալի պատճառով ձերբակալվել են ՊՆ արձրաստիճան պաշտոնյաներ և ընկերության ներկայացուցիչը: Իսրայելում այդ զենքը վերամշակվում է: Սակայն Ադրբեջանում այդ մասին ոչ մի արձագանք:

Ադրբեջանական բանակի նորագույն զենքերից է խորհրդային С-300 համալիրի իբր նորագույն և վերջին տարբերակ հանդիսացող ПМУ-2 տարատեսակը, որը մի քանի հարյուր միլիոն դոլար արժեցավ, սակայն իրականում գրեթե ոչ մի առավելություն չունի ПС/ПМУ տարատեսակից: Այդ համառուսաստանյան մակարդակի մեքենայությունն էլ իրականացնում է ադրբեջանցի Իգոր Աշուրբեյլին ում ձեռքերը հասել են մինչև С-400 և այլն: Ադրբեջանական օդուժի, որը ի դեպ որոշ մասնագետների հավաստմամբ համարվում է շատ ուժեղ, լավագույն կործանիչն է МиГ-29 կործանիչը, որը իր մարտական հատկանիշներով մեր տարածաշրջանում ոչ մի անելիք չունի: Այն լավագույն դեպքում կարող է փորձել պաշտպանել Ափշերոնը ինչ որ օդային հարձակումից: Ադրբեջանական բանակի նորագույն զենքերից են ՌԴ-ում, այսինքն` արտադրող երկրում մերժված «Тигр» զրահամեքենան և Т-90 հրասայլը: Վերջինիս ձեռքբերման հարցը, իհարկե, դեռ քննարկման փուլում է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}