Հասարակություն 16:58 01/03/2012

ԳՅՈՒՄՐՎԱ ԴԻՄԱՊԱՏԿԵՐ. Կիսաքանդ, առանց սանհանգույցի շենքում գոյատևում է քսան ընտանիք, որ հացին «կակա» են ասում

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հայկական հումորի մայրաքաղաք համարվող Գյումրիին այսօր ավելի շատ սազում է հայկական աղքատության, սոցիալ անապահովության ու դառնության մայրաքաղաք անվանումը. Լինելով Շիրակի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում`   սահմանամերձ Հայկաձոր գյուղում, համոզվեցինք, որ ավելի սարսափելի վիճակ, քան մարզկենտրոն Գյումրիում է, իրականում դժվար է պատկերացնել:
 
Գուցե դա բացատրվում է նրանով, որ գյուղական համայնքում ժողովուրդը սովոր է սեփական քրտնքով հաց վաստակել ու գոնե, մեկ-երկու անասունով ու հող մշակելով, սովամահության եզրին չսավառնել: Իսկ հայրաքաղաք Գյումրիում իրավիճակը լրիվ այլ է` ժողովուրդն այստեղ ապրում է աշխատանքի շնորհիվ, որը չկա, նպաստների հաշվին, որոնք չնչին են ու պետության աջակցության շնորհիվ, որը գրեթե բացակայում է:

Դրա վառ ապացույցն են Գյումրիի 6.5 հազարից ավելի անօթևան ընտանիքները, որ ապրում են փլատակ հանրակացարաններում` առանց տարրական հարմարությունների, որտեղ «զուգարան են գնում» դույլի մեջ ու հետո այն դատարկում փլատակներում (ամռանն էլ տառապում գարշահոտությունից, ինֆեկցիոն հիվանդություններից): Կամ գոյատևում են տնակային ավաններում, ուր թիթեղյա առաստաղներըը անձրևաջրերից ամենևին չեն պաշտպանում, իսկ ուժեղ անձրևների ժամանակ այդ տնակները անգամ «լողում են»:

Հիշատակված հակահիգիենիկ հանրակացարանը, որքան էլ դա տարօրինակ հնչի, տեղակայված է հենց քաղաքի կենտրոնում, ավելին` Շիրակի մարզպետարանի կիպ հարևանությամբ: Եվ եթե մարզպետարանի դռան առջև ամեն օր կայանում են թանկարժեք մեքենաներ, որոնցից դուրս են գալիս կուշտ մարդիկ, ապա նախկին «Լենտեքստիլ» կոմբինատին պատկանող հանրակացարանի կիսաքանդ շենքում գոյատևում են թվով քսան ընտանիքներ, ովքեր հացին, բառիս բուն իմաստով, «կակա» են ասում: Նրանց թվում են երեխաներ, նաև` հաշմանդամ երեխաներ, տարեցներ:

Հանրակացարանի մի կորպուսն ամբողջությամբ մնացել է ռուս ու մոլդավացի կանանց, ովքեր հիմա գլխներին են տալիս, թե ինչո՞ւ երկրաշարժից հետո չհեռացան Հայաստանից, որտեղ աշխատում էին կոմբինատում, իսկ հիմա ստիպված են, հերիք չի,  «դվոռնիկություն» անել, մի բան էլ` «ապրել» նման հակահիգիենիկ պայմաններում:

Տատյանա Գուբան, օրինակ, սպասում է, թե երբ պետությունը խոստումը կկատարի ու նրան բնակարան կհատկացնի` հերթացուցակով դա այս տարի է լինելու, իսկ մինչ այդ աշխատանքի ժամերին փողոցում գտած հացի ու լավաշի մնացորդներից շիլա է սարքում ու կերակրում իր դռան մոտ հավաքվող բազմաթիվ կատուներին:

Ավելի ծայրահեղ է վիճակը մյուս կորպուսում. այստեղ կան և մարմնավաճառներ, և հոգեկան շեղում ունեցող բնակիչներ (թեև առկա պայմաններում եզակիները նման խնդիրներ չէին ունենա), և հուսալքված տատիկներ:

Այս շենքում միշտ մռայլ է, փայտյա վառարաններով տաքացվող տներից ծուխը լցվում է շքամուտք կոչվող տարածք, լույս համարյա չեն վառում` կոմունալ ծախսերից հնարավորինս խուսափելու համար, իսկ դույլերից տարածվող գարշահոտը պարզապես խեղդում է: Բայց` մարդիկ նմանատիպ պայմաններում գոյատևում են, քանզի այլ ելք չունեն:

34-ամյա Հերմինե Կարապետյանը, ով հաշմանդամ որդի ունի, արդեն 15 տարի բնակվում է հանրակացարանի սենյակներից մեկում. ծնունդով լուսակերտցի երիտասարդ այս կնոջը Գյումրին հրապուրել է աշխատանք գտնելու հեռանկարով, բայց փոխարենը նա հայտնվել է ավելի ծայրահեղ վիճակում: Հիմա էլ ստիպված գոյատևում է` արդեն ոչ թե իր, այլ 4-ամյա որդու համար ու երազում, որ նա մի օր ի վերջո կքայլի: Ապրուստի գումարն էլ վաստակում է սրա-նրա տանը գործ անելով:

«Հաց եմ թխում, տուն մաքրում, այլ գործեր անում` ում ինչ պետք է…էդ ա, հիմնական աշխատանք չունեմ»,- պատմում է նա:
Օրվա զբաղմունքն էլ վառարանը վառել-անջատելն է ու փայտ հայթհայթելը` ոչ հեռուստացույց կա (հարևանն ունի, երբեմն նայում է), ոչ էլ գիրք-գրականություն, որ կարդա… չնայած չի էլ կարդում` այն կյանքը, որ նկարագրվում է գրքերում, շատ հեռու է դառը իրականությունից:

Մի բան էլ` վախենում բարձր խոսել, որ հանկարծ կիսափլատակ շենքը վերջնական փլատակի չվերածվի ու իրեն տակը չառնի: Մի երազանք էլ ունի`  կյանքը «քիչ մը» բարելավվի ու գոնե նորմալ պայմաններում լոգանք ընդունի:

Մեր հարցին ի պատասխան կինը նշեց, որ չի դիմել քաղաքապետարան, քանի որ` մյուսները դիմել-մերժվել են, «ես էլ հույս չունեմ»: Ու այդպես` օրեցօր, տարեցտարի...  Միակ տարբերությունն այն է, որ որդին է մեծանում ու բժիշկները շարունակ հույս են տալիս, թե կքայլի, ապաքինում կլինի, բայց երեխան այդպես էլ չի քայլում:

«Վիրահատության համար` չգիտեմ…գուցե կօգնի, ուղղակի բժիշկները չեն ասում, մտածում են` եթե օգնի էլ, ո՞նց եմ վիրահատության փողը տալու: Ես էլ սպասում եմ, որ Աստծո կամոք կքայլի բալես»,-սա վերջինն էր, ինչ մեզ հրաժեշտ տալուց ասաց կինն ու շտապեց երկու կարտոֆիլ խորովել վառարանի վրա` երեխային կերակրելու ժամն էր:

Նախորդիվ` Աղքատ Գյումրվա դիմապատկերը. Հատկապես ծանր է կանանց վիճակը.տղամարդիկ գնում ու մնում են «դրսում»


   

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}