Թուրք ուսանողների բախում` հակահայ գրությամբ պաստառների պատճառով
Անկարայի համալսարանում բախում է տեղի ունեցել ուսանողների տարակարծիք 2 խմբերի միջև: Թուրքական «Sondakika» (Սոնդաքիքա) լրատվական կայքի տեղեկացմամբ` բախման պատճառը եղել է այն, որ Խոջալուի դեպքերի 20-ամյա տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած ցույցի ժամանակ ծածանված հայատյաց, հայամերժ գրությամբ պաստառներն առաջացրել են մի խումբ թուրք ուսանողների զայրույթը:
Վերջիններս, ի նշան դժգոհության, հակահայկական պաստառները քննադատող պաստառներ են փակցրել համալսարանում:
Ուսանողների մյուս խումբը փորձել է պատռել այս պաստառները, ինչի հետևանքով տարակարծիք երկու խմբերի միջև քարերով ու մահակներով ընդհարում է տեղի ունեցել: Ոստիկանության միջամտությամբ ծեծկռտուքը դադարեցվել է: Որոշ ուսանողներ ունեն թեթև վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց