Քիսինջերը Վլադիմիր Պուտինին անվանել է «ռուս հայրենասեր»
ԱՄՆ նախկին նախագահներ Նիքսոնի և Ֆորդի վարչակազմերի պետքարտուղար Հենրի Քիսինջերը բնութագրել է Վլադիմիր Պուտինին իբրև «ռուս հայրենասեր»:
Ըստ «National Journal»-ի, ի հեճուկս քննադատների, որոնք պնդում են, որ ռուսաստանյան ընտրություններն ընթացել են կեղծիքներով, Քիսինջերը պաշտպանել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ես չեմ կարծում, որ նա հակաարևմտյան գործիչ է: Նա ռուս հայրենասեր է, ով իրեն նվաստացած է զգում 90-ականների փորձի պատճառով»:
Հենրի Քիսինջերը նաև անդրադարձել է իրանական թեմային` ընդգծելով, որ այդ երկրի միջուկային կարողությունները ավելի շուտ անտարակուսելի փաստ են, քան հավանականություն: «Կարծում եմ` հիմք պետք է ընդունել այն փաստը, որ նրանք հանդուրժում են այս ամենը ռազմական կարողություններ ձեռք բերելու համար: Չեմ կարծում, որ սա վիճարկելի հարց է»,- ասել է Քիսինջերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց