Ադրբեջանում բռնաճնշումները շարունակվում են
Ադրբեջանի Մարդու իրավունքների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն դատապարտել է Ամալ Ալիի, կիթառահար Նաթիգ Քամիլովի և բլոգեր Էթիբար Սալմանովի նկատմամբ իրականացվող ֆիզիկական բռնաճնշումները:
Նշենք, որ մարտի 17-ին, Ադրբեջանում տեղի ունեցած երիտասարդական հանրահավաքի ժամանակ, վերջիններիս ֆիզիկական ճնշման են:
Այսօր կայացած հանդիպման շրջանակներում նշվել է, որ ձերբակալվածների գործը վերահսկվելու է, և վերջիններիս իրավունքների պաշտպանության նպատակով ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, մարտի 17-ին, Երիտասարդական 9 կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա: Ադրբեջանցի երիտասարդները փողոց են դուրս եկել` կոչ անելով իշխանություններին, ազատ արձակել ձերբակալված կրոնական գործիչներին և հոգևորականներին, վերջ տալ կաշառակերությանը: Նրանք հանդես են եկել «Ազատություն», «Ժողովրդավարություն» կարգախոսներով:
Ի դեպ, որ վերջին վեց ամիսների ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են ավելի քան 10 լրագրողներ, հազարավոր մարդիկ վտարվել են իրենց տներից՝ պետական օգտագործման պատրվակով, ինչպես նաև ավելացել են կալանավայրերում խոշտանգումների դեպքերը: