ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի, Սիրիայի և Իրանի նկատմամբ
Բրյուսելում այսօր կայանալիք ԵՄ նիստի ընթացքում անդամ պետությունների արտգործնախարարները պատրաստվում են հավանության արժանացրել նոր պատժամիջոցներ Բելառուսի, Սիրիայի, և Իրանի նկատմամբ: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից:
Տեղեկավության համաձայն, ընդլայնվելու է բելառուսցի պաշտոնյաների «սև ցուցակը», որոնց մուտքը Եվրոպա արգելվելու է, իսկ բանկային հաշիվները ԵՄ տարածքում սառեցվելու են: Հատկանշական է, որ սև ցուցակը կարող է համալրվել բիզնես ոլորտի ներկայացուցիչներով: Մասնավորապես, ցուցակում ընդգրկվելու է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մտերիմ ընկեր, անշարժ գույքի ոլորտում մագնատ Յուրի Չիժը: ԵՄ կազմած ցուցակում արդեն ներառված են 227 բելառուսցի պաշտոնյաներ, բացի այդ երեք ընկերությունների հաշիվներ սառեցված են:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա չի բացառվում, որ այդ երկրի «սև ցուցակը» ևս ընդլայնվի: Խոսքը գնում է նախագահ Բաշար ալ-Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի մուտքը Եվրոպա արգելելու մասին: Սիրիական ցուցակում արդեն ներառված են 150 քաղաքացիներ, ովքեր հիմնականում պաշտոնյաներ են կամ կապեր ունեն իշխանությունների հետ:
Հաղորդագրության համաձայն, ԵՄ մուտքն արգելվելու է նաև 18 իրանցիների համար: Բացի այդ, արգելք է դրվելու ծրագրային ապահովման սարքավորումների Իրան արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել հեռախոսային գաղտնալսումների, ինչպես նաև ինտերնետ թրաֆիկի վերահսկողության նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին