Արգենտինան դարձավ առաջին երկիրը, որտեղ միասեռական զբոսաշրջիկները կարող են ամուսնանալ
Արգենտինան դարձել է առաջին երկիրը, որտեղ զբոսաշրջիկներին թույլատրվում է պաշտոնապես միասեռկան ամուսնություն կատարել, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն: Մինչ այդ միայն Կանադայում էր, որ համասեռամոլ զբոսաշրջիկները կարող էին գրանցել ընտանեկան միությունը, բայց միայն այն պարտադիր պայամնով, որ միասեռական ամուսնությունները թույլատրելի են նաև իրենց երկրներում: Իսկ Արգենտինայում նման պայման ցանկացող զբոսաշրջիկների առջ չի դրվում:
Առաջին ամուսնության մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ռոսարիո քաղաքի (Սանտա Ֆե նահանգ) քաղաքապետ Մոնիկա Ֆեյնը և նշել, որ ամուսնությունը կայացել է երկրում գտնվող պարագվայցիներ Սիմոն Կասալի և Սերխիո Լոպեսի միջև: Իսկ Պարագվայում միասեռական ամուսնությունենրը արգելվում են: