Սերժ Սարգսյանը երթևեկեց նոր ավտոբուսներից մեկով (լուսանկարներ, տեսանյութ)
Քիչ առաջ Հանրապետության հրապարակ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ծանոթացավ Հանրապետության հրապարակում երեկվանից ցուցադրված չինական 80 ավտոբուսներին: Հիշեցնենք, որ Հայաստանը Չինաստանից նվեր է ստացել 249 ավտոբուս:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, նախագահ Սերժ Սարգսյանը այդ ավտոբուսներից մեկով` 22 համարով, ուղևորվեց դեպի Շահումյան հրապարակ, որտեղ կծանոթանա «Հայփոստ» ընկերության նոր մեքենաներին:
Նոր ավտոբուսները սպասարկելու են թիվ 28, 32, 54, 38, 3, 22 երթուղիները: Լրագրողների հետ զրույցում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Նավասարդյանը հայտնել է, որ այսօր նոր ավտոբուսները քաղաքացիներին կսպասարկեն անվճար: «Դա քաղաքապետի նախաձեռնությունն է»,-ասաց նա:
Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի «Հայեր-Բաս» ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարությանը` Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների համար: Դրանց մի մասը, ինչպես արդեն նշեցին, այսօր դուրս կգան երթուղիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին