Ս. Ավետիսյան. Սինգապուրը նոր հեռանկարներ է բացում
«Բոլորին է հայտնի Սինգապուրի դինամիկ զարգացման մոդելը, որով հետաքրքրված ենք նաև մենք: Այդ տեսանկյունից շատ կարևոր է Սինգապուրի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում»,- մեկնաբանելով ՀՀ նախագահի Սինգապուր կատարած պետական այցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սուքիաս Ավետիսյանը:
Պատգամավորը նշեց, որ համադրելով սինգապուրյան փորձն ու մեր ազգային առանձնահատկությունները, կարելի է մեր երկրի զարգացմանը որակապես նոր թափ հաղորդել:
«Մեր նպատակը տնտեսության բոլոր ճյուղերի համաչափ զարգացումն է, իսկ Սինգապուրի նման պետության հետ համագործակցությունը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության զարգացման հարցում»,- հավելեց Ս. Ավետիսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սեուլից պետական այցով մեկնել է Սինգապուր
Պետական այցով Սինգապուրում գտնվող ՀՀ նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել այդ երկրի առաջնորդների հետ
Սինգապուրի հայկական համայնքը` փոքրաթիվ, բայց գործունյա