Հասարակություն 10:24 28/03/2012

Սինգապուրի հայկական համայնքը` փոքրաթիվ, բայց գործունյա

ՀՀ նախագահի Սինգապուր կատարած պետական այցի ընթացքում երկրի ամենաբարձր պաշտոնայների կողմից բազմաթիվ ջերմ գնահատանքի խոսքեր հնչեցին հայ ժողովրդի հասցեին և հատկապես Սինգապուրի հայկական համայնքին:

Երկրի նախագահ Թոնի Տան Քեն Յամն, օրինակ, ուրախությամբ նշեց, որ Սինգապուրում առաջին թերթը տպագրել ու առաջին քրիստոնեական եկեղեցին կառուցել են հայերը, իսկ վարչապետ Լի Սան Լունը նշեց, որ առևտրային հարաբերությունները երկրում դեռևս 19-րդ դարում զարգացել են գլխավորապես հայ առևտրականների ջանքերի շնորհիվ: Պարզվում է այս գնահատականները չափազանցված չեն ու չնայած Սինգապուրում հայկական համայնքը միշտ էլ շատ փոքր է եղել, այնուամենայնիվ անցած 100-150 տարիների ընթացքում նրանք նկատելի հետք են թողել Սինգապուրի պատմության մեջ:

Ստորև ներկայացնում ենք պատմական հակիրճ տեղեկանք Սինգապուրում հայ համայնքի մասին.

Հայերը Սինգապուրում սկսել են հաստատվել 18-րդ դարի վերջից: Հիմնականում ներգաղթել են Մալակկայից /Մալայզիա/, Հնդկաստանից, Նոր Ջուղայից: Ներգաղթի երկրորդ ալիքը Սինգապուր բերեց հայերի ոչ մեծ թվաքանակ` հիմնականում Պարսկաստանից և Կալկաթայից: Այնուհետև, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ ներգաղթի երրորդ հոսքը, հիմնականում Սպահանից: Չնայած փոքրաքանակությանը հայերին հաջողվեց նշանակալից դեր խաղալ երկրի պատմության մեջ և դրական հիշողություններ թողնել Սինգապուրի համայնքների պատմության մեջ:

Սինգապուրի հայերը ձևավորել էին առանձին համայնք, ինչի շնորհիվ պաշտպանված էին զգում իրենց հասարակական-սոցիալական առումով: Հայերին անվանական ներառում էին վիճակագրական ցուցակներում:

Հայերը ակտիվ մասնակցում էին երկրի առևտրա-արդյունաբերական կյանքի իրադարձություններին: 1820-ական թթ. սկզբին երկրում արդեն գործում էր երեք հայկական առևտրական ընկերություն: Հայ առևտրականներն ունեին իրենց սեփական ներկայացուցիչներին Սինգապուրի Առևտրի Պալատում: Հայ հասարակությունը ընկալվում էր եվրոպական հասարակությանը հավասարազոր և ուներ հավասարազոր իրավունքներ, նշանակալի դեր խաղալով Սինգապուրի կյանքի բոլոր ասպարեզներում: Հայերի կարծիքը հաշվի էին առնում Առևտրային Պալատում և այլ հասարակական հաստատություններում: Իրենց ապրելաձևի, անգլերեն լեզվի իմացության, քրիստոնեության շնորհիվ հայերը հրավիրվում էին աշխատանքի իրավաբանական, հետախուզական հաստատություններում, իրենց մասնակցությունն էին բերում Սինգապուրի շրջանային կոմիտեների և օրենսդիր մարմինների աշխատանքներին: Մեծ քանակությամբ հայեր աշխատում էին ոսկերչության բնագավառում:

Սինգապուրում ծնված հայերը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին համարվում, միևնույն ժամանակ Պարսկաստանում ծնված Սինգապուրում բնակվող շատ հայեր նույնպես օրենքի սահմաններում դառնում էին Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Հայ համայնքն իր կանոնավոր կապիտալից ներդրումներ էր կատարում բրիտանական ֆոնդերի մեջ:

1833թ. հայ համայնքին հողակտոր է հատկացվել Հիլ Ստրիթ Փողոցում, որտեղ էլ 1835թ. կառուցվել է Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Առաջին քրիստոնեական եկեղեցին, որն իրավամբ դասվում է երկրի նշանավոր պատմական հուշարձանների շարքին, ճարտարապետ` Ջորջ Քոլման):

Սինգապուրի հայ համայնքը երբեք ստվար չի եղել. հայերի թիվը չի գերազանցել 100: Այնուհանդերձ, հայկական եկեղեցին իր 150-ամյա պատմության ընթացքում հոգատարությամբ պահպանվել և խնամվել է: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կառուցված երկհարկանի շենքը ծառայել է որպես հայերի գլխավոր հավաքատեղի:

19-րդ դարի 30-40-ական թթ. հայերը մայրաքաղաքի կենտրոնում կառուցել են բազմաթիվ տներ, խանութներ, հիմնել խոշոր ընկերություններ, որոնք մասնաճյուղեր են ունեցել ուրիշ երկրներում: Հայերը մեծ հաջողությունների էին հասել սպասարկման ոլորտում, իրենց պատկանում էր 11 հյուրանոց, ներառյալ ամենամեծերը:

19-րդ դարի կեսին հիմնվել է երկու տպարան`«Արփի» և «Մասիս»: 1845թ. Քէչիկ Մոզեսը հիմնել է առաջին, անգլալեզու թերթը «The Straits Times», որն այսօր ամենաազդեցիկն է երկրում:

Հայազգի ծաղկաբույծ Ագնես Հովակիմը հայտնաբերել է խոլորձի այն տեսակը, որն ընդունվել է որպես Սինգապուրի պետական խորհրդանիշը: Կղզում շատ հայտնի էին ծաղկի ցուցահանդեսները և մրցույթները, որոնց իրենց մասնակցությունն էին բերում կանայք: Հայ կանայք իրենց զգալի նեդրումն էին բերում այդ ցուցահանդեսներին և բավականին մրցունակ էին:

Ապրելով հեռու պատմական հայրենիքից, Սինգապուրի հայերը փորձում էին իրենց մասնակցությունը բերել Հայաստանի կյանքին: 1894թ դեկտեմբերին տեղացի հայերը հիմնեցին Հայաստանին Օգնության Կոմիտեն: Արձագանքելով 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձություններին Սինգապուրի հայ համայնքը ի պատասխան Կաթողիկոսի` ողբերգական իրադարձությունների հետևանքով անօթևան մնացած հայրենակիցներին օգնելու կոչերին հիմնադրեցին Հայկական օգնության ֆոնդ: Սինգապուրի և Բանգկոկի հայերի կողմից հավաքվեց շուրջ 14.5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գումար:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները գրավել են Սինգապուրը: Այդ տարիներին օտարազգի այլ բնակիչների հետ տուժել են և հայերը, նրանք վտարվել են իրենց տներից և արգելափակվել ճամբարներում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ հայերի արտագաղթը Սինգապուրից, շատերը մեկնեցին այլ երկրներ: Պատերազմից հետո ողջ մնացած հայերը վերադարձել են Սինգապուր, սակայն չեն կարողացել վերականգնել իրենց նախկին բարվոք վիճակը: Համայնքն այնքան թույլ էր, որ նույնիսկ եկեղեցին դադարել էր գործել:

Միայն 1996թ.` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի Սինգապուր կատարած այցի ժամանակ եկեղեցին վերաբացվել էր: Ներկայումս Սինգապուրում բնակվում է երեքից չորս տասնյակ հայեր:

2011թ. մարտի 27-ին Սինգապուրի հայ համայնքը նշեց իր 175-ամյակը: Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին 14 երկրներից ժամանած շուրջ 160 հայեր: Տոնական ժամերգությունը կատարեց այս առիթով ժամանած հայ արքեպիսկոպոսը:

Նշենք, որ ՀՀ նախագահը պետական այցի ընթացքում վաղը  հանդիպում կունենա նաև հայ համայնքի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}