![](https://panorama.am/news_images/262/783145_1/f55c5f83a35a2c_55c5f83a35e33.thumb.jpg)
Անհանդուրժող ենք լինելու անհայրենիքների հանդեպ. Բանակում ծառայածներ
Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» «այսպես կոչված գիրքը համարում են մեծ խայտառակություն և խեղկատակություն ինչպես Հայոց փառապանծ բանակում ծառայած հայորդու, այնպես էլ ապագա գրողի համար»:
Նրանց գնահատմամբ. «Անգամ որպես գեղարվեստական ոճ սա չհաջողված ստեղծագործություն-խզբզանք է, ինչը հատուկ է անպատասխանատու և չակերտավոր ազատականներին:
Այդ պատմվածքը կամ աշխատանքը ի սկզբանե ներծծված է հակապետականությամբ ու հակահայրենասիրությամբ: Այդ նյութի առաջին իսկ բառերը մարդկայնորեն ատելություն են սերմանում հայրենիքի, բանակի, սպայի, ծառայության, պարտքի և պատվախնդրության հանդեպ: Տեքստի բոլոր խոսքերը և բոլոր հերոսները մարդկային ստահակներ են, ատում են ամեն գեղեցիկը, վախկոտի նման փախչում են բոլոր պատասխանատվություններից և միայն երազում են ոչ մարդկային սպառման ու կենդանական հաճույքների մասին: Այդտեղ խոսք է գնում միայն բանտային միջավայրի և հանցագործ մթնոլորտի մասին: Զինվորը ներկայացվում է որպես անողնաշար ու անաստված, որը երկու երջանիկ օր ունի. սեքսի և զորացրման:
Սպաները ներկայացված են որպես վախկոտ ստորներ, որոնք ինչ որ զինվորի խաղալիք են կամ անսիրտ գազաններ: Տեքստը ինչքան էլ որ արտահայտում է սոցիալական որոշակի շերտի հիմնական բառապաշարը, ամբողջովին գռեհիկ ու մակերեսային է, հակահայկական և հակաուսուցողական է ցանկացած ընթերցողի համար: Դժվար է մի փոքր պատվախնդիր մարդ լինել և այդ տեքստից զզվանք չապրել:
Սա անթույլատրելի է, մեծ վրդովմունք է առաջացրել բանակում ծառայած մեծաթիվ հայորդիների, նախկին զինվորների և սպաների շրջանում: Սա անարգանք է զոհված բազում հերոսների հանդեպ: Կոչ ենք անում անհանդուրժող լինել անհայրենիք մարդկանց կողմից մեր հայրենիքը վարկաբեկող գործողությունների հանդեպ: Սա յուրաքանչյուր հայի համար պատվի հարց է»:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)