Հասարակություն 18:24 02/04/2012

«Նրանք մարդկային ցեղից չեն». Բարոնուհի Քերոլայն Քոքսը ադրբեջանցի զինվորների մասին

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ, որն առատ է Ադրբեջանի կողմից թույլ տրված դաժանության և վանդալիզմի բազմաթիվ փաստերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի դեպքերը մեկն են սադիզմի և գազանաբարո վարքի այն ամենածայրահեղ դրսևորումներից, որոնք երբևէ հայտնի են եղել մարդկությանը:

1992 թվականի ապրիլի 10-ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները ադրբեջանական Միր-Բաշիր (այժմ` Թարթառ) բնակավայրից ներխուժեցին Մարաղա` ղարաբաղյան այդ խաղաղ գյուղը: Ագրեսիային զոհ գնացին 100-ից ավելի մարդիկ, հիմնականում` կանայք, երեխաներ, ծերեր: Տասնյակ մարդիկ, ինչպես նշվում է ԼՂՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ, դարձան պատանդներ, ոմանք հետագայում փոխանակվեցին, սակայն շատերի ճակատագիրն էլ առ այսօր մնում է անհայտ: Մոտ երկու շաբաթ անց, ապրիլի 22-23-ին Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, մոխրացած հայրենի գյուղ վերադարձած մարդիկ ստիպված եղան ընդմիշտ հեռանալ այնտեղից:

«Հյուսիսային Արցախում, Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացված հայկական ջարդերից և բռնատեղահանումներից հետո հաջորդ քայլը դարձան Մարաղայի հանցագործությունները, որոնց նպատակն էր վախեցնել մարդկանց և զրկել նրանց հայրենի հողում ապրելու հնարավորւթյունից: Մարդկային ողբերգության խորությամբ, դաժանության աստիճանով, բռնության ենթարկված և պատանդ վերցված անձանց թվաքանակով` Մարաղայի դեպքերը առանձնակի տեղ են զբաղեցնում այն արյունահեղ հանցագործությունների շարքում, որոնք 1991-1992 թվականների ադրբեջանական ագրեսիայի շրջանում իրականացրել է Ադրբեջանը Գետաշենում, Մարտունաշենում, Բուզլուխում, Էրքեջում և ԼՂՀ հյուսիսի այլ հայաբնակ վայրերում:

Մի քանի օր անց ողբերգության վայր եկած` բրիտանական խորհրդարանի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին ցնցել էր շուրջը տիրող պատկերը: «Նրանք մարդկային ցեղից չեն»,-այսպես է արտահայտվել լեդի Քոքսը ադրբեջանցի զինվորականների մասին, որոնք սպանդ են իրականացրել: Բարոնուհին ոչ միայն նկարահանել և լուսանկարել է այդ գազանությունները, այլև նկարագրել է իր բազմաթիվ հարցազրույցներում և «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում:

«Այն, ինչ տեսանք մենք այնտեղ, անհնար է նկարագրել: Գյուղն ամբողջովին ավերված էր, ավելի ճիշտ` ջախջախված: Մարդիկ հուղարկավորում էին զոհվածներին, ավելի ճիշտ` այն, ինչ կարելի էր հողին հանձնել` կտրտված և սղոցված մարմինների, ողջակիզվածների և տանջամահ արվածների աճյունները: Մենք տեսանք արնաթաթախ սուրսայր մանգաղներ, որոնցով անդամատել էին մարդկանց: Մարաղայի բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիներն այնուհետև կողոպտել և հրկիզել են գյուղը: Ի դեպ մեզ պատմեցին, որ զինվորներից հետո գյուղն են լցվել նաև ճամպրուկներով քաղաքացիական անձինք, որոնք ավարտին են հասցրել կողոպուտը` մենք տեսանք գետնին ընկած լիքը լցված մի քանի պայուսակներ, որոնք դիակապտներին չէր հաջողվել տանել հետները»,- վկայում էր Քերոլայն Քոքսը:

Հրաշքով ողջ մնացած ականատեսը` Սեդա Պողոսյանը պատմում է. «Կանայք, ծերերը և երեխաները թաքնվել էին նկուղներում և բլինդաժներում: Երրորդ օրը` 1992 թվականի ապրլի 10-ին ադրբեջանցիները մտան գյուղ: Նրանցից մի քանիսը սկսեցին մոտենալ այն բլինդաժին, որտեղ ես էի հարսիս` Մարինեի և երկու մանկահասակ թոռներիս` 4-ամյա Կարենի և 2-ամյա Վիգենի հետ: Ադրբեջանցիները կարգադրեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ ծերունի Սաշան, նրա ետևից` Ասյան և Զաբելը: Հենց որ մարդը դուրս ելավ բլինդաժից, նրան տեղնուտեղը սպանեցին: Հարսս, երեխաներին թողնելով ինձ մոտ, նույնպես սկսեց վեր բարձրանալ աստիճաններով: Ադրբեջանցին, որ պատրաստ պահել էր դանակը հարվածելու համար, կանգ առավ և սկսեց նրանից պոկել թանկարժեք զարդերը: Հետո պատառոտեց նրա զգեստը: Նա սկսեց վազելով փախչել, ադրբեջանցին` նրա ետևից: Բլինդաժի ելքն ազատ էր: Մարդիկ նետվեցին դեպի դուրս: Նրանց նկատեցին թալանով զբաղված ադրբեջանցիները և վրա հասան սպանելու` կացիններով, դանակներով, գերանդիներով: Իսկույն մորթվեցին Մասյա և Ռուբեն Անանյանները: Տեսա, դահիճներից ինչպես է փախչում հարսիս քույրը` Կարինան»:

Մարաղայի մի այլ բնակիչ` Լարիսա Բադալյանը 1992 թվականի ապրիլի 10-ից մինչև դեկտեմբերի 2-ը պատանդ է եղել ադրբեջանցիների մոտ:

«…Կանանց բանտախցից հերթով դուրս էին տանում և ետ բերում արնաշաղախ ու կիսամերկ . Զոյային, Մաշոյին, Թամարային: Մեկ ժամ անց դուռը բացվում էր, ներս էին խուժում զինված զինվորները, և կանանց վրայից պոկոտում հագուստի մնացորդներն ու բռնաբարում:

Երեք օրից հետո մեզ տարան Ղուբաթլուի բանտը, որտեղ տեսա հոգեկան հիվանդ որդուս` Ապրեսին: Նրա մի աչքը հանված էր, գլուխը` ուռած: Հատակին ընկած էր մի երիտասարդ մարտակերտցի տղա, որ կիսամեռ վիճակում էր` այնքան էին ծեծել… Որդիս հովիվ էր աշխատում, ես էլ տան գործերն էի անում: Քնում էինք բարաքում, սնվում էինք ուտելիքի մնացորդներով: Աչքիս առաջ հաճախ էին ծեծում որդուս: Մի անգամ գյուղ բերեցին մի ադրբեջանցու, և մեզ ուզում էին մորթել նրա գերեզմանին…»,- վկայել է նա:

1997 թվականին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ ուժերով Մարաղայի դեպքերի վերաբերյալ պատրաստել են մի ծավալուն տեղեկանք և այն ուղարկել Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովին: «Helsinki Watch» միջազգային կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է, որ տասնյակ խաղաղ բնակիչներ տանջամահ են արվել և տասնյակ կանայք ու երեխաներ պատանդ են քշվել: Սակայն Մարաղայի ողբերգական դեպքերը բավարար չափով չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում, մինչև այսօր դրանք չեն արժանացել միջազգային հանրության համարժեք գնահատականին:

«Ամենահզոր զենքը` արդարությունը, մեր կողմից է,- պնդում էր բարոնուհի Քոքսը: - Պետք է միջազգային կառույցներում հարց բարձրացնել, որ Ադրբեջանը փորձել է ցեղասպանություն կատարել Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրել` աշխարհին ներկայացնելու այն զանգվածային հանցագործությունները, որոնք հայերի դեմ կատարվել են Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում և այլ տեղերում: Դրանք հանցագործություններ են, որոնք ուղղված են մարդկության դեմ: Ես հասկանում և իմ զորակցությունն եմ հայտնում Ղարաբաղի հայերին այն հարցում, որ նրանք այլևս երբեք չեն կարող ապրել ադրբեջանական իշխանության ներքո, քանի որ Ղարաբաղում Ադրբեջանի իշխանության ներքո ապրած հայերը շատ փորձությունների միջով են անցել»:

Այն, ինչ տեղի ունեցավ Մարաղա գյուղում, որն առ այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից, չի կարելի անվանել ռազմական գործողություն , քանի որ այդ բնակավայրում ռազմակայաններ չեն եղել և ապրել եմ միայն ու միայն խաղաղ քաղաքացիներ, ովքեր էլ դարձել էին ագրեսիայի գլխավոր թիրախը: Հանցավոր գործողությունները ունեին մեկ նպատակ` վտարել մարդկանց հայրենի հողից:

Ամփոփելով վերը շարադրվածը, պետք է արձանագրել, որ Մարաղայի խաղաղ բնակչության սպանդը վաղեմություն չունեցող հանցագործություն է` ընդդեմ մարդկության և քաղաքակրթության, իսկ նրա կազմակերպիչներն ու կատարողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- մասնավորապես նշված է մեկնաբանության մեջ:

Ֆիլմ` «Մարաղա» մաս 1

Ֆիլմ`  «Մարաղա» մաս 2

Ֆիլմ`  «Մարաղա» մաս 3

Ֆիլմ`   «Մարաղա» մաս 4

Ֆիլմ`   «Մարաղա» մաս 5



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզայանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}