![](https://panorama.am/news_images/261/782804_1/f55c5f817b0aeb_55c5f817b0f28.thumb.jpg)
Ս.Լավրով. «ՌԴ-ն պատրաստ է հնարավորինս ու ամեն կերպ աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»
Պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորվը իր ՀՀ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանը` թե որպես առանձին երկիր և թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող, պատրաստ է հնարավորինս ու ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ որ այս կոնտեքստում Ռուսաստանը, բնականաբար, հաշվի է առնելու կողմերի ցանկությունները, քանզի թե Հայաստանը և թե Ադրբեջանը ՌԴ-ի համար բարեկամական երկրներ են:
Բարձր գնահատելով ՄԽ համանախագահների աշխատանքը` նա նշեց, թե Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարություններում է արտացոլված նրանց աշխատանքին տրված բարձր գնահատականը.
«Երկու պետությունների պաշտոնական դիրքորոշումն ամրագրված է թղթի վրա և այդ դիրքորոշումը երկու պետությունները չեն փոխել»,- ընդգծեց Ս.Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)