Թեհրանը պաշտոնապես դիմել է, որպեսզի Իրանի և 5+1 խմբի հանդիպումը կայանա Բաղդադում
Թեհրանը պաշտոնապես դիմել է, որպեսզի Իրանի և 5+1 խմբի հանդիպումը կայանա Բաղդադում:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարարը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ օրերս Իրանի ԱԳ փոխնախարար Ռեզա Ամիրիի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Իրաք, որի ընթացքում Իրաքի իշխանություններին է հանձնել իրանական կողմի առաջարկը:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի Քաղաքական համակարգի նպատակահարմարությունը կողմնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ թուրք պաշտոնյաների՝ իրենց տված խոստումներին հավատարիմ չլինելու պատճառով միջուկային ծրագրի շուրջ Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) առաջիկայում կայանալիք հանդիպումը տեղի չի ունենա Ստամբուլում:
Նախորդող տեղեկատվություն` Էրդողանի` Իրան կատարած այցելության արդյունքները. Թեհրանը մերժե՞լ է Թուրքիայի վարչապետի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին