Քլինթոն. ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է Կալիֆոռնիացի դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանի հարցերին, որոնցից մեկն առնչվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
«Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով, դիպուկահարներին հետ քաշել շփման գծից: Կոչ ենք անում հակամարտող կողմերին քայլեր ձեռնարկել բանակցությունների մթնոլորտի բարելավման ուղղությամբ՝ ոչ անհրաժեշտ կորուստներից խուսափելու ու հրադադարի համաձայնագրի պահպանումն ամրապնդելու ուղղությամբ:
ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խորապես հավատարիմ է հակամարտող կողմերին հակամարտության խաղաղ և ամուր կարգավորմանը հասնելու հարցում օգնություն ցուցաբերելուն: ԱՄՆ-ն ընդգծում է, որ հակամարտող կողմերը անկանխատեսելի հետևանքներից զերծ մնալու համար պետք է զսպվածություն դրսևորեն իրենց հրապարակային հայտարարություններում:
Մենք նորից հայտարարում ենք, որ գոյություն չունի հակամարտության ռազմական կարգավորում, և միայն դրա խաղաղ կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանն ու հաշտեցմանը:
Մենք ցավում ենք, որ շփման գծում շարունակվում է մարդկային զոհերի գրանցումը և շարունակում ենք կոչ անել կողմերին՝ քայլեր ձեռնարկել, այդ թվում նաև դիպուկահարներին հետ քաշել շփման գծից»,- նշել է Քլինթոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց