«Ժառանգություն»-ը եթե մեծամասնություն կազմի, խոստանում է 5 հազարների տասնապատիկը վերադարձնել
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում ձեռնպահ մնաց գնահատական տալ ընթացող քարոզարշավին, խախտումներ նկատում են, բայց դրանց մասին կխոսեն ավելի ուշ:
Նրա խոսքով, իրենք հիմա լծված են քարոզարշավի գործին, իսկ գնահատական կտան քվեարկությունից հետո` մայիսի 7-ին:
Ի դեպ, «Ժառանգություն»-ը վաղը քարոզարշավ չի անցկացնի, առավոտյան ժամը 10:00-ին Ազատության հրապարակից կշարժվեն Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եթե իր ղեկավարած ուժը խորհրդարանում մեծամասնություն կազմի, ապա «այն 5000-ները, որոնք որպես ողորմություն են տրվում որոշ ուժերի կողմից, տասնապատիկ անգամ է տրվելու ժողովրդին՝ որպես նպաստ, որպես մասնաբաժին»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ