Հայոց Ցեղասպանությունը Ֆրանսիայի պատմության մի մասն է. Անրի Ռենո
Այսօր Հայաստանում հավատարմագրված դեսպանների թվում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության (Armenian Genocide) անմեղ զոհերի հիշատակը հարգելու նպատակով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր նաև Ֆրանսիայի դեսպանը:
«Հայոց Ցեղասպանությունը Ֆրանսիայի պատմության մի մասն է, քանի որ հենց դրա հետևանքով Ֆրանսիայում այսօր ապրում են 500 հազար հայեր»,-Ծիծեռնակաբերդում հայտարարեց Անրի Ռենոն:
Նա նշեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան սերտ բարեկամական հարաբերություններ ունեն: Ֆրանսիան Հայոց Ցեղասպանությունն ընդունել ու դատապարտել է 2001-ին: Այս տարի Ֆրանսիայի սենատը ընդունեց մի օրենք, որով քրեականացվում էր Հայոց Ցեղասպանության ժխտումը: Հետագայում երկրի Սահմանդրական խորհուրդը հակասահմանդրական որակեց այդ իրավական ակտը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց