ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է (տեսանյութ)
Այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք:
ՊՆ հաղորդմամբ, ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով` մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է:
Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան:
Նախորդող հրապարակում`
Հակառակորդը շուրջ 45 րոպե կրակել է Դովեղ գյուղի տների ուղղությամբ. Տարհանվել են մանկապարտեզն ու դպրոցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին