Բարի ցանկությունների հերթական չափաբաժինը կուսակցական ծրագրերում

Հեղինակ` Արմեն Մինասյան

Խորհրդարանական այս ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և քարոզարշավի ընթացքում քաղաքական դիվիդենտներ վաստակելու առանցքային թեմաներից մեկը Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրն է: Հրապարակային հայտարարություններում թե անհատ գործիչները, թե կուսակցությունների ներկայացուցիչները բավականին ինտենսիվ շահարկում են թեման:

Հարցի հրատապության մասին գնահատականները կիսելով` փորձեցինք կուսակցությունների նախընտրական ծրագրերում գտնել այն լուծումները, որոնցով նրանք խոստանում են հաղթահարել այս խնդիրը, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթող դուրս գան: Առաջ անցնելով նկատենք, որ չնայած բանավոր ծայրաստիճան արմատական հռետորաբանությանը, այս խնդիրը որևէ կուսակցության ծրագրում մասնագիտական վերլուծության ու համապատասխան լուծումների չի արժանացել:

Հայտնի է, որ երկրի ժողովրդագրական պատկերը ձևավորվում է երկու բաղադրիչի համադրությամբ` միգրացիա և բնական աճ: Առաջինը արտագաղթ-ներգաղթի հարաբերակցությունն է, երկրորդը` ծնելիության-մահացության: Գիտենք, որ անկախությունից ի վեր Հայաստանում էականորեն վատթարացել են բոլոր չորս ցուցանիշները. ներգաղթն ու ծնելիությունը նվազել են, արտագաղթն ու մահացությունը` աճել:

Եվ այսօր նախընտրական մրցավազքի մեջ մտած կուսակցությունները պարզապես պարտավոր են մեզ` ընտրողներիս ներկայացնել, թե ինչ լուծումներ ունեն վերը նշված չորս ցուցանիշները կամ դրանց մի մասը բարելավելու ուղղությամբ:
Առաջին բաղադրիչը միգրացիան է: Այս հարցի շուրջ գրեթե բոլոր կուսակցությունների մոտ առկա է բարի ցանկություն. մեծացնել ներգաղթը, նվազեցնել արտագաղթը: Ինչպե՞ս: Հայտնի չէ, կուսակցությունների ծրագրից դա չի երևում: Քիչ թե շատ ընկալելի փաստարկն այն է, որ արտագաղթը սոցիալական իրավիճակի հետևանք է և այն նվազեցնելու համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր և բարձրացնել աշխատավարձերը (սա խոստանում են գրեթե բոլորը):

Այն, որ արտագաղթը ոչ միայն սոցիալական վիճակի հետևանք է, հայրնեի քաղաքական ուժերն ակնհայտորեն անտեսել են: Սա հավանաբար հետևանքն է այն իրողության, որ խնդրի խորքային հետազոտություն որևէ մեկը չի իրականացրել: Որևէ մեկը չի փորձել պատկերացնել, թե ինչ գործոնների ազդեցության տակ է Հայաստանից արտագաղթի ծավալներն հասնում մեծ մասշտաբների: Բավականին պարզունակ ու խոցելի մտահանգմամբ, թե արտագաղթը միայն սոցիալական պատճառներ ունի, կուսակցությունները խնդրի լուծումը տեսնում են ընդամենը մարդկանց նյութական առումով մոտիվացնելու մեջ (այդ դեպքում նրանք ստիպված են բացատրել, թե ինչու Խորհրդային Հայաստանից, որտեղ սոցիալական վիճակը անբավարար համարել չես կարող, կայուն արտագաղթ է եղել, կամ թե ինչու` աֆրիկյան բազմաթիվ երկրներ, որոնցում սոցիալական վիճակն անմխիթար է ու համեմատելի չէ Հայաստանի հետ, այդուհանդերձ բնակչության մեծ արտահոսք չկա):

Ցանկությունների մակարդակում է նաև միգրացիայի հետ կապված երկրորդ ցուցանիշի բարելավման մասին խոստումները: Գրեթե բոլոր կուսակցությունը խոստանում են խթանել ներգաղթը, և որպես կանոն, ներգաղթի աղբյուր ներկայացնում են Սփյուռքը: Իսկ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ն այս առումով մի քիչ ավելի հեռուն են գնացել` ներկայացնելով կոնկրետ թվեր: Դաշնակցությունն, օրինակ, խոստանում է ժողովրդագրական ակտիվ քաղաքականության արդյունքում երկրի բնակչությունը տարեկան աճեցնել 50 հազարով, իսկ ահա Րաֆֆի Հովհանիսյանի գլխավորած կուսակցությունը թիվը կրկնապատկում է` 100 հազար, ու խոստանում, որ առաջիկա 10 տարում երկրի բնակչությունը կհասցնի 4 մլն-ի, իսկ 15 տարում` 5-մլն-ի:

Թե ինչպես մնում է գուշակել: Կուսակցություններից ոչ ոք որևէ մեխանիզմ չի ներկայացրել հանրության դատին: Պարզ չէ` ինչպե՞ս են Սփյուռքում քարոզելու հայրենադարձությունը, ի՞նչ պայմաններով է դա կատարվելու, եթե դրանք որոշակի արտոնություններ են նախատեսելու, արդյոք դա չի՞ նշանակելու խտրական վերաբերմունք ի վնաս հայրենաբնակների և արդյոք նոր արտագաղթի պատճառ չի՞ դառնալու: Կամ եթե անգամ որոշակի արտոնություններ են սահմանվելու, ինչ ռեսուրսների հաշվին են դրանք տրվելու: Ի վերջո տարեկան 50 հազար կամ 100 հազար մարդու «տեղավորելը» հեշտ գործ չէ: Նման շռայլություն իրենց շատ քիչ երկրներ կարող են թույլ տալ: Հիմնականում նրանք, որոնք այս տարիներին հյուրընկալում են նաև Հայաստանից արտագաղթածներին:

Այնպես որ` միգրացիայի հետ կապված կուսակցությունների լուծումները կարելի է որակել ոչ իրատեսական, ցանկությունների մակարդակում արված, անիրագործելի:

Ինչ վերաբերում է ժողովրդագրական վիճակի դետերմինանտ երկրորդ գործոնին` բնական աճին, ապա կուսակցությունների պատկերացումները գրեթե համընկնում են և բոլորն էլ միակ լուծում տեսնում են նյութական խրախուսումը. նորածիններին միանվագ դրամական օգնություն, երեխաներին ամսական նպաստներ, ծննդօգնության անվճար ծառայություններ, մայրերին աշխատանքային ստաժ ու վճարվող արձակուրդ և այլն: Ահա այն գործիքակազմը, որով կուսակցությունները փորձելու են խթանել ծնելիությունը (իհարկե` տարբեր վճարների չափերը տարբեր կուսակցությունների մոտ տարբեր են):

Այն, որ ծնելիության ցուցանիշը ոչ միայն սոցիալական վիճակի ու նյութական դրության հետևանք է, այլ գլխավորապես մշակույթի ածանցյալ, քաղաքական որոշում կայացնելու հավակնորդներին չի հուզում: Նրանց հետաքրքիր չի, որ գյուղական բնակավայրերում, որտեղ աղքատության ցուցանիշը շատ ավելի բարձր է, ծնելիության մակարդակը զգալիորեն գերազանցում է քաղաքային բնակավայրերին և հետևաբար` միայն նյութական աջակցությամբ հարցը գլուխ բերել չի կարելի:
Եթե մեր քաղաքական այրերը մի փոքր խորաթափանցություն ունենային, հաստատ կիմանային, որ թե Խորհրդային Միությունը, թե ժամանակակից Ռուսաստանը նման լուծման գնացել է: Իսկ արդյունքը եղել է այն, որ առանց այդ էլ ծնելիության բարձր ցուցանիշ ունեցող տարածքներում ցուցանիշն էլ ավելի է մեծացել (իր հետ բերելով բազմաթիվ այլ խնդիրներ, այդ թվում` սոցիալական), իսկ ցածրում` մնացել հիմնականում անփոփոխ: Հավանաբար այս մասին չգիտեն, հաշվի չեն առել ու հենց այնպես, ուղղակի, որպես բարի մտադրություն` խոստանում են նյութական աջակցություն (ի դեպ` ոչ առաջին անգամ):

Հաջորդը մահացության ցուցանիշն է: Այստեղ արդեն որոշ կուսակցություններ գրեթե աստվածային խոստումներ են տալիս` «նվազեցնել մահացության մակարդակը»: Թե ինչպես կարելի է մահկանացուին ստիպել ապրել, դժվար է պատկերացնել: Բայց այս վիճակագրությունը բարելավելու հնարն էլ կա: Մահացության մակարդակն, ըստ էության, ածանցյալ է նախորդ երեքից, եթե ներգաղթն ու ծնելիությունը մեծանան, իսկ արտագաղթը նվազի և դրա արդյունքում բնակչության թիվը մեծանա, ապա 1000 մարդու հաշվով մահացության նույն քանակի պարագայում ցուցանիշը կնվազի: Եվ հակառակը` եթե ընդհանուր բնակչության թիվը նվազի, ապա մահացության մակարդակն ինքնստինքյան կաճի:

Ճիշտ է, առողջապահության ոլորտում պրոգրեսը կարող է նպաստել կյանքի տևողության երկարացմանը, սակայն մահացության ցուցանիշի վրա դրա ներազդեցությունը կարճաժամկետ էֆեկտ է ունենալու, քանի որ ժողովրդագրությունն ինքնին բրգաձև է, և ինչ-որ կերպ կարելի է բուրգի գագաթը բարձրացնել, բայց լայնացնելն անհնար է:

Նշանակում է` «մահացության մակարդակի նվազեցում» խոստանալ պետք չէ: Ընդամենը պետք է գործուն մեխանիզմներ առաջարկել` երկրի ընդհանուր բնակչության թիվը մեծացնելու ուղղությամբ: Որոնք, ցավոք սրտի, կուսակցություններից ոչ մեկի ծրագրում մանրակրկիտ ձևով ներկայացված չեն:

Եվ եթե չկան, կնշանակի լուծումներ էլ չկան: Իսկ եթե լուծումներ չկան, կնշանակի թեման ընդամենը շահարկվում է և ոչ ավելին:
 

   

(Գծանկարում Հայաստանի միգրացիա սալտոյի ցուցանիշն է: Երևում է, որ սկսած 1979 թվականից արտագաղթը մշտապես գերազանցել է ներգաղթին: Բացառություն է կազմում 1980-ականների երկրորդ կեսը, որը պայմանավորված էր Ադրբեջանից էթնիկ հայերի տեղահաման հետևանքով զանգվածային ներգաղթով):


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:02
Արցախում նշում են Ստեփանակերտի օրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
12:56
Թրամփը «տեղը չի բերել» սեփական կնոջը
Ամերիկյան լրատվամիջոցներն ու սոցցանցերի սուր աչք ունեցող օգտատերերը հումորի նոր առիթ ունեն։ Բանն այն է, որ անցյալ շաբաթ Իրմա փոթորիկի...
Աղբյուր` Panorama.am
12:43
ԱԳ նախարար. Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը
Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ:
Աղբյուր` Panorama.am
12:37
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հարավային Կովկասի երկրներ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենին սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան: ԵԱՀԿ ԽՎ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
«Այսօրվա ասուլիսն ուզում ես սկսել հանրապետության նախագահին դիմելով՝ Արմավիրի մարզպետը մեր երկրի թագավորներից մեկն է»
Աղբյուր` Panorama.am
11:54
Մեքսիկայում վթարի է ենթարկվել երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն տանող ուղղաթիռը
Մեքսիկայի գլխավոր դատախազությանը պատկանող ուղղաթիռը, որը հումանիտար օգնություն էր հասցնում երկրաշարժից տուժածներին, վթարի է ենթարկվել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:47
Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ
«Արարում» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 15-ին, գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
11:38
ԵԽ Նախարարների կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել Ադրբեջանի վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում 47 անդամ երկրների ներկայացուցչները սեպտեմբերի 19-ից 21-ը «Մարդու իրավունքների» հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:25
Թուրքիայի վարչապետը մեկ տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային...
Աղբյուր` Panorama.am
11:17
Մեկ օր սահմանամերձ Չորաթանում
Կյանքը զգալիորեն բարելավվել է, արտագաղթը կանգ է առել, ավելին՝ գյուղ է վերադարձել 6 ընտանիք...Գյուղը, սակայն դեռ դատարկվելու վտանգի առաջ է կանգնած
Աղբյուր` Panorama.am
11:09
Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրել են երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Բաքվում հայաստանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ցույց են անցկացրել
Ադրբեջանը՝ «Եվրանեսթի» հարթակը կրկին փորձել է օգտագործել հակահայ քարոզչության համար, ինչին հակադարձել են Բաքվում գտնվող Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Իրանը փորձարկել է նոր բալիստիկ հրթիռ
Թռիչքի հեռավորությունը եղել է 2000 կմ:
Աղբյուր` Panorama.am
10:34
Խոսրովի անտառում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի. ԲՆ
Նախնական  հաշվարկներով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է...
Աղբյուր` Panorama.am
10:25
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
10:16
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Աղբյուր` Panorama.am
10:06
Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայկական բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
09:57
Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ
Հայաստանի պետական ջազ նվագախմբի և տարբեր սերունդների ջազմենների` Ստեփան Շաքարյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Ալբերտ Հովհաննիսյանի,...
Աղբյուր` Panorama.am
09:48
1889 թվականին բացվելուց հետո Էյֆելյան աշտարակ այցելել է 300 միլիոն մարդ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, 1889 թվականից 300 մլն մարդ է այցելել։ «Ինտերֆաքս»-ի...
Աղբյուր` Panorama.am
09:42
Արկադի Ղուկասյանը՝ նախագահի հավանական թեկնածու. ՀԺ
2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում: Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Առաջին նախագահ սպասարկած ավտոմեքենայի աճուրդը կկայանա հոկտեմբերի 11-ին. «Ժողովուրդ»
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը կկայանա հոկտեմբերի 11-ին: 1982 թվականի արտադրության  «Մերսեդես...
Աղբյուր` Panorama.am
09:37
Հայկական կողմն ընդդեմ Ադրբեջանի 359 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Փաստ»
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավաբան–իրավապաշտպանների խումբը 359 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
09:36
Հովիկ Աբրահամյանի և Սերգո Կարապետյանի պաշտոնանկությունից հետո «Արտֆուդ»-ը ներառվել է «սև ցուցակում». «Ժողովուրդ»
Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերությունը տևական ժամանակ է` չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին:...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հարցվածների մեծ մասը բացասական է գնահատում վարչապետի գործունեությունը. «Առավոտ»
Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման  1 տարին։ «Առավոտ»-ը իր ընթերցողներից  հետաքրքրվել էր, թե ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
09:21
Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ սելֆիներով». «Փաստ»
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահի  ելույթին,...
Աղբյուր` Panorama.am
09:15
Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ, Լիանա Զուրաբյանի տեսանյութի հրապարակումը անթույլատրելի է. «Ժողովուրդ»
Ասմունքող Լիանա Զուրաբյանի և ճանապարհային ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպը ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը համարել էր...
Աղբյուր` Panorama.am
09:14
Մսի գինը կհասնի 5000 դրամի. «Ժամանակ»
Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում անասնաբուծության ոլորտում։  Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
13:14 23/09/2017

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}