Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը
Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են Հայոց Մեծ Եղեռնի փաստը վկայող վավերագրերին, նյութերին ու արխիվային փաստաթղթերին: Պատվիրակության ղեկավար Օլգա Կազանսկայան նաև գրառում է կատարել Թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին