Մ.Ահմադինեժադ. Իրանը առանձնակի ջանքեր է գործադրում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար
Իրանը առանձնակի ջանքեր է գործադրում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար:
Այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ` Թեհրանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը, կարևորելով Իրան-Հայաստան երկաթգծի, նավթամուղի և էլեկտրահաղորդման գծի կառուցումը, նշել է, որ Իրանը առանձնակի ջանքեր է գործադրում Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում, ուստի անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի Երևանի և Թեհրանի միջև առկա ապրանքաշրջանառության ծավալներն ավելանան:
Հայաստանի արտգործնախարարն էլ իր հերթին նշել է, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար լավ հնարավորություններ կան, ուստի անհրաժեշտ է դրանք օգտագործել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ