Կ.Արեյան. Շինանյութը կվերադարձվի սեփականատերերին, կրպակները որևէ այլ տեղ չեն լինի (տեսանյութ)
Մաշտոցի պուրակում շարունակվում է ապամոնտաժումը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, թիթեղյա ծածկը հեռացնելուց հետո «Կենտրոն կանաչապատում» ընկերության աշխատակիցները հեռացել են այգուց: Նրանց հետ հեռացել է նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Մինչ այդ աշխատակիցների հետ զրույցում փոխքաղաքապետը հանձնանարել է գալ վաղը առավոտյան և հանել կրպակների ապակիները:
Panorama.am-ի հարցին, թե ինչ է արվելու սեփականատերերի հետ, որտե՞ղ են տեղադրվելու այս կրպակները Կ.Արեյանը պատասխանեց, որ ապամոնտաժված շինանյութը կվերադարձվի սեփականատերերին, իսկ կրպակները որևէ այլ տեղ չեն լինի.
«Այգին կմաքրվի կրպակներից, այստեղ բարեկարգում է իրականացվում»,- ասաց նա ու հեռացավ:
Ավելացնենք, որ այգում ոստիկանները դեռևս ծառայություն են իրականացնում, իսկ բնապահպանները շարունակում են իրենց ակցիան ու մշակութային միջոցառումները` կիթառ են նվագում, երգում և այլն: