Իրավունք 15:20 04/05/2012

Զինծառայող Կիրակոսյանը մահամերձ չէ. Ինչո՞ւ է նա հայտնվել ՔԿՀ-ում

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում գտնվող զինծառայող Սուրեն Կիրակոսյանը մահամերձ չէ, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«1989թ. ծնված Սուրեն Կիրակոսյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել այս տարվա ապրիլի 7-ին ՊՆ ռազմական ոստիկանության 8-րդ կայազորային Եղեգնաձորի քննչական բաժնից: Ըստ իր հայտարարության, ինքը հացադուլ է արել ապրիլի 5-ից: Երբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, դիմում է գրել այն մասին, որ ինքը շարունակում է հացադուլը»,-ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ նա այժմ մյուս հացադուլավորների պես առանձին սենյակում է, բժիշկների հսկողության տակ է, առողջական վիճակը բավարար է:

Նշենք, որ այսօր Կիրակոսյանի մայրը, Զվարթ Կիրակոսյանը, ըստ որոշ լրատվամիջոցների, առավոտյան ՀՀ նախագահի նստավայրի մոտ ցանկացել է իրեն նետել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շարասյունի մեքենաներից մեկի տակ: Դեպքի վայրում ներկա ոստիկանները հեռացրել են նրան` թույլ չտալով անել դա: Ըստ epress.am-ի, մայրը պատմել է, որ երեկ «Գորիս» ՔԿՀ-ում այցելել է որդուն, որից հետո հասկացել է, որ նա մահամերձ է:
«Չէ, չէ , նորմալ է, նորմալ, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Ղլեչյանը:

Զինդատախազության դատախազ Գրիգոր Հովհաննիսյանը, ով հսկողություն է իրականացնում Եղեգնաձորի կայազորի զինդատախազության քրեական հետապնդման ոլորտում գործունեության նկատմամբ, այն կարծիքին է, որ հարցը փորձում են շահարկել:

Նա պատմեց, որ Սուրեն Գրիգորի Կիրակոսյանին ներկայումս մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով / զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը. եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով` պատժվում են կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով/:
Դատախազն ասաց, որ զինվորը մեկնել է արձակուրդ նախորդ տարվա սեպտեմբերին, չի վերադարձել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միայն այս տարվա փետրվարին են գտել ու կալանավորել: Պարզվում է, առաջին անգամ չէ, երբ Կիրակոսյանը ինքնակամ լքում է զորամասը կամ արձակուրդ գնալիս չի վերադառնում:

Դատախազի խոսքով, մինչ այս 2009-ի հունվարի 27-ին Կոտայքի քննչական բաժնի կողմից հարուցված է եղել քրեական գործ ՔրՕր-ի 327 հոդվածի 1-ին մասով` հերթական զորակոչից խուսափելու համար, որի վարույթը հետագայում` հունիսի 3-ին կարճվել է, «անձը ներվել է, հնարավորություն է տրվել, որ գնա ծառայի»: Հենց հաջորդ օրը նա զորակոչվել է Հրազդանի զինկոմի կողմից իքս զորամաս, որոշ ժամանակ անց անձը ինքնակամ լքել է զորամասը, բացակայելով մեկ ամսից ավելի, որի համար դատապարտվել է:

«Դատապարտվել է մեկ տարի կարգապահական գումարտակում պահելով, պատիժը կրելու ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատվել է փետրվարի 14-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, դրանից հետո ուղարկվել է ծառայությունը շարունակելու Սիսիանի զորամասերից մեկում»: Այստեղ Կիրակոսյանը երեք անգամ, մեր զրուցակցի խոսքով, ուղեգրվել է հոսպիտալ` հետազոտման և բուժում ստանալու նպատակով. «Պաշտպանության նախարարի հատուկ ցուցում անցել է ամբողջական հետազոտություն և կարելի է ասել, շատ մեծ ուշադրության է արժանացել հոսպիտալում` և հետազոտման, և բուժման առումով»:

«2010-ի սեպտեմբերի 11-ին մինչև սեպտեմբերի 26-ը նրան տրվել է արձակուրդ: Սակայն արձակուրդից Կիրակոսյանը չի վերադարձել, առանց հարգելի պատճառների բացակայել է, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայատարարվել է հետախուզում: Դրանից հետո քրեական գործը կասեցվել է, կասեցման ընթացքում արդեն այս տարվա փետրվարի 22-ին անձը հայտնաբերվել է: Փաստորեն 5 ամիս անձը ինքնակամ բացակայել է զորամասից»,-ներկայացրեց Գ. Հովհաննիսյանը:

Զինծառայող Կիրակոսյանը հայտնաբերվել է Հրազդան քաղաքում` ոչ իր տանը: «Որպես մեղադրյալ ցուցմունք չի տվել, միայն կցկտուր մի քանի նախադասությամբ ասել է, որ այդ ընթացքում որևէ բուժհիմնարկ չի դիմել, ինչը անտրամաբանական է, քանի որ, մոր պատմելով, իր որդին այդ ամբողջ ժամանակ հիվանդ է եղել ու նրան նորմալ բուժօգնություն չի ցուցաբերվել, դրա պատճառով էլ որդին փախել է: Անտրամաբանական է, որ այդ փախուստի ընթացքում նա, որևէ բուժօգնության և բուժհիմնարկ չի դիմել»,-ասաց դատախազը, ապա նշեց, թե հայտնաբերվելուց հետո զինծառայողը կրկին ամբողջական հետազոտություն է անցել:
Փաստորեն պետության կողմից զորակոչից խուսափելու համար նա մեկ անգամ ներվել է, երկրորդ անգամ ինքնակամ լքել է զորամասը, ապա` անընդհատ եղել է հոսպիտալներում` բուժհետազոտություն, զննում և այլն, դրանից հետո կրկին 5 ամիս ժամկետով լքել է զորամասը:

Ինչ վերաբերում է զինվորի մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերած հիվանդություններին, ապա ըստ ռազմաբժշկական փորձաքննության, Կիրակոսյանի մոտ հայտնաբերվել են «պիգմենտագորտնուկային խալեր, մազային որքին/ երբ խալի վրա մազ է աճում/, աճուկային շրջանում սնկախտ:

Ըստ փորձաքննության եզրակացության, խալերը բնածին են, իսկ սնկախտը և մազային որքինը ձեռք է բերել կյանքի ընթացքում` մինչև զորակոչը: Նրա մոտ հայտնաբերվել են նաև ձախ ուսագոտու շրջանի, ձախ բազկի և կրծքավանդակի վրա պիգմենտային խալեր, ինչպես նաև զույգ երիկամներում քարեր` 0.2-0.3 սմ չափերով: Խալերը բնածին են, եղել են զորակոչից առաջ, իսկ միզաքարային դիաթեզը առաջացել է ծառայության ընթացքում: Սնկախտը բուժվել է հոսպիտալում, դուրս է գրվել առողջացումով: Համաձայն այս բոլոր ախտորոշումների, Կիրակոսյանը պիտանի է ոչ շարային ծառայության: Նշվել է, որ խալերը աննշան խանագարում են ուսապարկ և զենք կրելուն:

«Այսինքն` Սիսիանում ծառայության ընթացքում նա ոչ նշանակվել է մարտական հերթապահության, ոչ պահակային ծառայության, վերակարգերում չի եղել»,-բացատրեց դատախազը: Գ. Հովհաննիսյանի խոսքով, Կիրակոսյանին առաջարկվել է նաև խալերի վիրահատություն իրականացնել: «Այդ վիրահատությունը կատարվում է զուտ վիրահատվողի ցանկությամբ, տևում է 30-40 րոպե, Կիրակոսյանը հրաժարվել է»,-ասաց դատախազը:

Այս պահին Կիրակոսյանը կալանավորված է, ինչպես նշեցինք, գտնվում է «Գորիս» ՔԿՀ-ում, դատաքննությունը դեռ սկսված չէ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:08
Ոստիկաններն ուժով փորձեցին բերման ենթարկել անհետ կորածի հարազատին
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին, ով անհետ կորոծ և գերեվարված զինծառայողների հարազատների հետ Հանրապետության հրապարակին հարակից...
Աղբյուր` Panorama.am
21:50
Տարոն Սիմոնյան. Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է
ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
20:42
Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:36
Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
Կառավարության շենքի մոտ շարունակում է իրավիճակը լարված մնալ։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները որոշել են փակել Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սպասվում են տեղումներ
Մայրաքաղաքում դեկտեմբերի 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ադրբեջանը զուտ իրավական ակտերով ի սկզբանե իրեն չի համարել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ․ Գևորգ Դանիելյան
Իրավաբան Գևորգ Դանիելյանը գրում է․ «Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական...
Աղբյուր` Panorama.am
20:07
Խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ․ Ռուբեն Նազարեթյան
Դեկտեմբերի 7-ին կայացել է ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հայտավորված են 65 երկրի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Պուտինն ու Բայդենը բանակցում են տեսակապի միջոցով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Աշխարհում նավթի գներն աճում են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում արձանագրվել է նավթի գների աճ։ Ինչպես գրում է Jnews-ը,...
Աղբյուր` Panorama.am
19:35
Նրանք պետություն ղեկավարող չեն, «գյադաների» հավաքածու են․ Տարոն Տոնոյան
«Եթե այդքան լավ տղա են, թող պատերազմի դաշտում գեթ մեկ մասնակցություն ունենային, գեթ մեկ վիրավոր ունենային իրենցից, այդ ժամանակ կմտածեինք,...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դադարեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկու փողոցների առանձնատների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18։10-ից...
Աղբյուր` Panorama.am
19:12
Թաղավարդում վիրավոր ընկած էինք բաց դաշտում ու թվում էր՝ փրկություն չկար. 44-օրյա պատերազմի վկայություններ
«Հետք»-ը ներկայացնում է 44-օրյա պատերազմի վկայություններ, գրելով․ «Էրիկ Եփրեմյանն ու Վալերի Արամյանը վիրավորվել են...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ապրելու երկիր» կուսակցությունը դրական է գնահատում ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքները
«Ապրելու երկիր» կուսակցության դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն․ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է։ Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծննողներն ու հարազատները հավաքվել են կառավարության մոտ և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել․Գերասիմ Վարդանյան
Այս պահին ԱԺ շենքի դիմաց հավաքվել են այսօր ԱԺ-ում ծեծի ենթարկված «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներն ու աջակիցները։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Էդ «դուխով» տղեքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք. ՀՅԴ անդամը՝ ՔՊ-ականներին
ԱԺ-ի դիմաց ՀՅԴ-ն շտապ հավաք է կազմակերպել, ներկաները հայտնում են, որ դուրս են հրավիրում ՔՊ-ի պատգամավորներին, որոնք «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
18:20
ՔՊ-ականները «Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին հրավիրել են սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել ու սկսել հարվածել. Վարդևանյան
«Կլսեք տարատեսակ իշխանական մանիպուլյացիաներ, բայց կփորձեմ ներկայացնել ամեն ինչ փաստերով և կխնդրեմ դա էլ ընդունել ի գիտություն»,-...
Աղբյուր` Panorama.am
18:14
Քաղտեխնոլոգ. Եթե ՌԴ-ն որոշի նման քայլի գնալ, ուրեմն հասկանում է՝ փաստաթուղթ ստորագրողը հեռանալու է
«Ես կարծում եմ, պարզ է, որ Ռուսաստանը, աշխարհքաղաքական ցանկացած կենտրոն, պետություն բավականին լուրջ վերապահումով է վերաբերվում Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի․ Էրդողանի կուսակցության փոխնախագահ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում Ադրբեջանի իշխող...
Աղբյուր` Panorama.am
17:58
Փոխհրաձգություն ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին
Ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Պետական ​​սահմանային...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դու ամբողջությամբ սուտ ես, Նիկո՛լ. Աննա Մկրտչյան
«Ոչ մի ճիշտ փաստ, ամեն ինչ սուտ ու կեղծիք»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա...
Աղբյուր` Panorama.am
17:38
15-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մոսկվայի հարավ-արևելքում տղամարդը կրակ է բացել, կան զոհեր և վիրավորներ
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում, անհայտ անձը կրակ է բացել: Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այսօր իշխանությունը մեր ժողովրդին առաջարկում է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու միջև. Աբրահամյան
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Յուրաքանչյուր տասներորդ եվրոպացի մինչև շաբաթվա վերջ վարակված է լինելու կորոնավիրուսով. ԱՀԿ
ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տասներորդ մարդը այս շաբաթվա վերջին վարակվելու է COVID-19-ով: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանական կողմը բանակցային գործընթացը դուրս է բերում Մինսկի խմբի ձևաչափից. Մամիջանյան
«Դուք պատկերացնու՞մ եք, թե Հայաստանն ինչ բանակցային դիրքում է, եթե Հայաստանի պատգամավորի այցից հետո ադրբեջանական կողմը համարձակվում է ԵԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և մի խումբ այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին
«ՊՊԾ աշխատակիցները կանգնած ոչ մի բան չէին անում և ՔՊ-ն իրենց պատգամավորներով, թափթփուկնեով հարձակվել ծեծում էին մեր օգնականներին, որովհետև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}