![](https://panorama.am/news_images/251/750333_1/f55c5e912c4fde_55c5e912c53c1.thumb.jpg)
ՀԱՊԿ համատեղ զորավարժություն Հայաստանում
Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 3-8-ը ՀՀ տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
ԱԱԽ մամուլի գրասենյակի հաղորդմամբ, խմբում ներգրավված ՀՀ զինված ուժերի, պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես են եկել զորավարժության նախապատրաստման ուղղությամբ կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցներով:
Նիստում արձանագրվել է, որ գերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Քննարկվել են զորավարժության նախապատրաստման և անցկացմանն ուղղված հետագա միջոցառումները, մասնավորապես մայիսի 22-25-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ քարտուղարության, միացյալ շտաբի, Կազմակերպության անդամ-պետությունների նախարարությունների և գերատեսչությունների երկրորդ շտաբային բանակցությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Ի լրումն մի շարք այլ միջոցառումների, զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2012թ. ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)