Միլիոնատիրոջ դստերը դատել են կողոպուտի համար
Անգլիացի միլիոնատիրոջ դուստր, ուսանողուհի Լորա Ջոնսոնը 2 տարվա ազատազարկման է դատապարտվել անցյալ տարի լոնդոնյան անկարգությունների ժամանակ խանութների կողոպուտին մասնակցելու համար: Այդ անկարգությունների մասնակիցների մեծամասնությունն աղքատ ընտանիքների երեխաներ էին: Մեկնաբանների մի մասը կարծում էր, որ նրանց նպատակը թանկարժեք ապրանքներ թալանելն էր:
Լորա Ջոնսոնի դեպքը հասարակության ուշադրությունն է գրավել, քանի որ խոսքը հարուստ ընտանիքի աղջկա մասին է: Ուսանողուհու ծնողները միլիոնատերեր են, նա գերազանցությամբ ավարտել է դպրոցն ու անգլիական և իտալական գրականություն էր ուսումնասիրում համալսարանում: Լորան ձերբակալվել էր Լոնդոնում` զանգվածային կողոպուտի ժամանակ: Նրա մեքենայում հայտնաբերվել էր 5 հազար ֆունտ ստեռլինգի կենցաղային տեխնիկա: 20-ամյա աղջկա խոսքով ինքը չի ցանկացել մասնակցել թալանին,և դրա մեջ պատահաբար է ներքաշվել: Ծնողները դատավորից մեղմ վերաբերմունք են խնդրել: Նրանք աղջկա վարքը հոգեբանական խնդիրներով են բացատրել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան