Հոսեյն Ահմադի. Ադրբեջանն Իրանի շուրջ 400 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ հավակնություններ ունի
Իրանցի գիտնականներին ահաբեկած անձինք նախապատրաստվել են Ադրբեջանի և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից:
Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, դոկտոր Հոսեյն Ահմադին:
Հարցազրույցում, իրանցի գիտնականը, մանրակրկիտ ներկայացնելով իրանա-ադրբեջանական հարաբերությունները վատթարացնող բոլոր գործոնները, նշում է. «Ինչու՞ պետք է Իրանը վստահի Ադրբեջանին, երբ վերջինս դպրոցական դասագրքերում Իրանի տարածքի ավելի քան 400 հազար քառակուսի կիլոմետրի նկատմամբ հավակնություն է դրսևորվում:
Իրանն ինչպե՞ս հավատա ադրբեջանցի պաշտոնյաների այն պնդումներին, թե «Սիտալչայ» ռազմակայանն օգտագործվելու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, այն դեպքում, որ այդ ռազմաբազան օժտված է այնպիսի ռադարային համակարգով, որն ընդունակ է բալիստիկ հրթիռները ճանաչել մինչև 500 կմ հեռավորության վրա, և սա այն պարագայում, երբ Բաքվից մինչև Լեռնային Ղարաբաղ ընդամենը մի քանի կիլոմետր է »:
Հոսեյն Ահմադին, անդրադառնալով «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման՝ Ադրբեջանում տեղակայվելու փաստին, նշել է. «Ինչպե՞ս կարող է Իրանին չմտահոգել այն փաստը, որ շուրջ 16 հազար իրանցու նկատմամբ ահաբեկչություն իրականացրած վերոնշյալ խմբավորման անդամները վերջերս Իրաքից տեղահանվելուց հետո շուրջ 20 ավտոբուսով ուղիղ ուղևորվել են դեպի Գյանջա»:
Նախորդիվ`
Ադրբեջանը Կովկասի հակաիրանական դավադրությունների սատանայական կենտրոնն է
Ու՞մ դեմ է օգտագործվելու Ադրբեջանի կողմից Իսրայելին տրամադրած «Սիտալչայ» ռազմաբազան. Վերլուծում են իրանական ԶԼՄ-ները
Հակառակ Ադրբեջանի դեսպանի պնդումների` Իրանի ԱԳ փոխնախարարը շեշտել է, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործում է Իրանի դեմ
ՀՀ-ում Իրանի դեսպան. Մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն չի եղել, այն կազմավորվել է պատմական Արանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը