ԱՎԾ. Մայիսին հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.6% գնանկում
2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.6% գնանկում, ինչի վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի և կարտոֆիլի, կաթնամթերքի, ձվի գների նվազումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 15.5-0.2% գնանկում, 4-ում` 0.1-0.2% գնաճ, իսկ
մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. մայիսին 2011թ. մայիսի համեմատ արձանագրվել է 20.2%, իսկ 2012թ. ապրիլի համեմատ`15.5% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի`61.4%, խառը կանաչեղենի`47.0%, կաղամբի` 23.7%, կանաչ սոխի` 20.3% գնանկումով:
2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է սմբուկի` 15.3%, ճակնդեղի`13.3%, սխտորի`10.5%, կարտոֆիլի`6.8%, կանաչ պղպեղի` 4.5%, սունկի` 2.6%, լոլիկի`2.5%, գազարի`2.3%, գլուխ սոխի`1.1% գնանկում:
Հանրապետության դիտարկված քաղաքներում 2012թ. մայիսին ապրիլի համեմատ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գները նվազել են 29.4-9.2%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 13.0%-ով:
Մրգի ապրանքախմբում այս տարվա մայիսին 2011թ. մայիսի համեմատ արձանագրվել է 28.3%, իսկ 2012թ. ապրիլի համեմատ`0.3% գնանկում: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում մրգի գները նվազել են 6.1-0.5%-ով, իսկ 4-ում գրանցվել է 0.1-3.6% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 0.8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին