24 անձինք վարձակալած տարածքներ ունեն «Հաղթանակ» զբոսայգում
««Հաղթանակ» զբոսայգու տարածքում Երևանի քաղաքապետի որոշումներով վարձակալական իրավունքով տարածքներ են տրամադրվել 24 իրավաբանական և ֆիզիկական անձանց»,-Panorama.am-ի հարցին պատասխանել է քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այստեղ պատրաստակամություն հայտնեցին նաև տրամադրել փաստաթղթերի բավական ծավալուն փաթեթ` «ցուցակները ՝ համապատասխան տեղեկատվությամբ»:
Քաղաքապետարանից հավաստեցին, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքից սեփականության իրավունքով հողամասեր չեն տրամադրվել։
«Հաղթանակ» զբոսայգու տարածքից կառուցապատման իրավունքով տարածքներ է տրամադրվել քաղաքացի Օվսաննա Մկրտչյանին, «Ուրախ ժամանց» ՍՊԸ–ին, «Սա–ես» ՍՊԸ–ին՝ հասարակական զուգարաններ տեղադրելու և «Ղ տելեկոմ» ՓԲԸ–ին՝ բջջային հիմնական կայանի տեղադրման նպատակով։
«Վերջին շրջանում «Հաղթանակ» զբոսայգու վերաբերյալ տարբեր ներդրողների հետ քննարկումներ են ընթանում՝ այն ժամանակակից չափանիշերին համապատասխան այգի դարձնելու նպատակով»,-ասված է քաղաքապետարանի պատասխանում:
Panorama.am-ը հաջորդիվ կանդրադառնա, թե որ ընկերությանը որքան տարածք է տրամադրվել այգու տարածքում ու ինչ նպատակով:
Նախորդող հրապարակումներ`
Ովքե՞ր տարածքներ ունեն «Հաղթանակ» զբոսայգում. Քաղաքապետարանի պատասխանին սպասելիս
Հաղթանակ զբոսայգուց ծառեր են կտրել
Լրահոս
Տեսանյութեր
Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան