Ադրբեջանցի զինծառայողը բռնաբարել է համածառայակիցներին
Ադրբեջանի ծանր հանցագործությունների հարցերով զինվորական դատարանում ավարտվել է ժամկետային զինծառայող Յուսիֆ Գեյբատզադեի գործով դատավարությունը: Այս մասին գրում է «Զերկալո» պարբերականը:
Վերջինս մեղադրվում էր այլ զինծառայողների նկատմամբ կտտանքների ու բռնության, սեռական բնույթի գործողությունների իրականացման մեջ:
Դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ վերջինս զինծառայության ընթացքում, բռնաբարել է իր համածառայակից ընկերներից մեկին, իսկ հետո նրան շանտաժի է ենթարկել ու ահաբեկելով շարունակ բռնաբարել նրան:
Երբ դեպքի մասին հայտնի է դարձել մեկ այլ զինծառայողի Գեյբատզադեն վերջինիս ծեծի է ենթարկել:
Հայտնի է դարձել նաև, որ վերջինս բռնություններ է գործադրել նաև այլ զինծառայողների նկատմամբ:
Դատարանի որոշմամբ՝ զինծառայողը 8 տարվա ազատազրկման է ենթարկվել: