Բեքհեմ. «Չեմ ուզում մարզիչ դառնալ»
«Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ ապագայում ոչ ոք չի տեսնի Բեքհեմ մարզչի: Այս մասին գրում է Goal.com-ը:
«Ցանկություն չունեմ հետագայում աշխատել որպես մարզիչ: Ճիշտ է` ինձ դուր է գալիս ֆուտբոլ խաղալն ու երեխաների հետ զբաղվելը, սակայն մարզչի աշխատանքն ինձ համար չէ: Ապագայի հետ կապված որոշ գաղափարներ ու պլաններ ունեմ, որոնց մասին չեմ ցանկանում հիմա խոսել: Առայժմ խաղում եմ ֆուտբոլ և կենտրոնացած եմ միայն դրա վրա»,- ասել է անգլիացին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին