Հայ դեսպանն անընդունելի է համարել Ազիմովի բնորոշումները
ՄԱԿ-ի ԱԽ-ում մայիսի 30-ին տեղի է ունեցել ոչ պաշտոնական քննարկում`վեճերի խաղաղ կարգավորման, հակամարտությունների կանխարգելման և լուծման բնագավառում միջնորդության դերի մասին:
ԱԽ դահլիճից դուրս կազմակերպված այս ինտերակտիվ քննարկմանը որպես բանախոս հանդես է եկել Ադրբեջանի կառավարության խորհրդատու` միջազգային իրավունքի պրոֆ. Մալքըլմ Շոն (Malcolm N.Shaw), ով խոսել է տարածաշրջանային վեճերի լուծման տարբեր մեխանիզմների ներառյալ պարտադիր ուժ ունեցող դատական կարգավորման տարբերակի մասին ու այս համատեքստում կարևորել Արդարադատության միջազգային դատարանի դերակատարությունը: Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովն էլ իր հերթին մի քանի անգամ նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ գտնվում է հակամարտության փուլում և, որ միջնորդները երբեմն գործում են ելնելով քաղաքական նկատառումներից, ինչը ստվերում է գործնական և պահանջվող քայլերը, և այն ժամանակի կորուստ է ու խուսափողական հնարք:
«Քսենոֆոբիայի և բռնության դեմ» ՀԿ-ի հաղորդմամբ, հարցադրումներով և մեկնաբանություններով հանդես եկած կազմակերպության որոշ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչները միջնորդության դերի համատեքստում կարևորել են ՄԱԿ-ի կանոնադրության VIII գլխում նշված այն դրույթը, որի համաձայն անդամ երկրներից պահանջվում է ջանքեր գործադրել տարածաշրջանային կառույցների միջոցով վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
ՀԿ ներկայացուցչի խոսքերով, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը մատնանշել է բանախոսի կողմից կատարած սխալ մեկնաբնությունները և, մասնավորապես, ընդգծել, որ ԼՂ հարցի կարգավորման պարագայում խոսքը կարող է գնալ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մասին, որը միջազգայնորեն տրված ու համաձայնեցված միջնորդական միակ ձևաչափն է, ու նշել, որ ս.թ. հունվարին ՌԴ միջնորդությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում երկրների ղեկավարները հաստատել են իրենց պատրաստակամությունը եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված գործընթացն արագացնելու շուրջ և, որ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիան որպես համանախագահներ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս գործընթացում մինչև որ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն ու կայունությունը:
Դեսպանն անընդունելի է համարել, որ այս գործընթացը Ազիմովը բնորոշում է որպես է «խուսափողական» կամ «ժամանակի վատնում» ու նրան հարցել, թե ինչպես կարելի է բացատրել այդօրինակ մեկնաբանությունների անհամապատասխանությունն իր երկրի ղեկավարի կողմից ստանձնած հանձնառության հետ, ու այս ամենից հետո, հարցականի տակ առնել համանախագահների գործունեության արդյունավետությունը: Ի պատասխան Ազիմովը նշել է, որ ԵԱՀԿ նվազեցնում է իր արդյունավետությունը հակամարտությունների կարգավորման բնագավառում, իսկ իր կողմից հնչեցված մոտեցումներն արտահայտում են Արդբեջանի պաշտոնական դիրքորոշումները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը