Ե. Բոզոյան. Կարևոր այցերից առաջ միշտ էլ Ադրբեջանը դիմում է կեղտոտ տեխնոլոգիաների
Միշտ էլ կարևոր հանդիպումներից, այցերից առաջ Ադրբեջանը դիմում է նման քայլերի: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` խոսելով այսօր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարելիք այցի ու նախօրեի երեկոյան Չինարիում ադրբեջանական դիվերսիոն հարձակման մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական դիվերսիոն խումբը թիկունքից հարձակում է իրականացրել Չինարի գյուղի մերձակա հայկական հենակետերից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից, նախնական տեղեկություններով, 3 զինծառայող զոհվել է, կան նաև վիրավորներ:
«Այս ճանապարհով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ստատուս-քվոն ձեռնտու չէ իրեն ու շանտաժի է ենթարկում: Ադրբեջանը փորձում են ցույց տալ, որ եթե որևէ բան չփոխվի, իրենք դիմելու են նման կեղտոտ տեխնոլոգիաների»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը