Հասարակություն 20:23 05/06/2012

Ո՞ւմ է պետք Հայկական ավիացիայի պատմության թանգարանը. Մշակույթի նախարարությունը հրաժարվե՞լ է

Հայկական ավիացիայի պատմության թանգարանը Մշակույթի նախարարության կողմից ներառված չէ թանգարանների ցանկում այն դեպքում, որ ճանաչված է արտասահմանյան մի շարք ավիակազմակերպությունների, օդանավակայանների և ոլորտին վերաբերվող թանգարանների կողմից, և անունը զետեղված է օտարալեզու մի քանի կատալոգներում:

Ինչպես Panorama.am-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտնեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պատմության թանգարանի զարգացման պատասխանատու Ռազմիկ Գասպարյանը, նա անձամբ երկու անգամ դիմել է Մշակույթի նախարարություն` թանգարանը ցանկում ներառելու խնդրանքով, սակայն որևէ պատասխան չի ստացել: «Ես նույնսիկ հրավիրել եմ նախարար Հասմիկ Պողոսյանին` թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, սակայն կրկին արձագանք չեմ ստացել», - ասաց նա: Միաժամանակ Մշակույթի նախարարությունից հաստատեցին այն, որ Հայկական ավիացիայի թանգարանը ներառնված չէ թանգարանների ցանկում, քանի որ այլ գերատեսչության թանգարան է և ենթարկվում միայն ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչությանը:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության վարչական շենքից շուրջ 150 քառակուսի մետր տարածք զբաղեցնող Հայկական ավիացիայի պատմության թանգարանը հիմնադրվել է 1998 թվականին` հենց Ռազմիկ Գասպարյանի նախաձեռնությամբ, ընդ որում պաշտոնապես հիմնադիրը չի համարվում թանգարանի տնօրեն, այլ միայն` թանգարանի զարգացման պատասխանատու: Բացի Ռազմիկ Գասպարյանից, ինչպես տեղեկացրեցին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչությունից, որևէ այլ հաստիքային աշխատող թանգարանի վրա գրանցված չէ:

«1998 թվականին թանգարանը զբաղեցնում էր Թռիչքային ծառայության շենքի մոտ 40 քառակուսի մետր մակերեսով սենյակ, իսկ երբ լուծարվեցին Հայկական ավիաուղիները, Քաղացիացիայի վարչության գործող պետ Մովսիսյանի նախաձեռնությամբ այն տեղափոխվեց այս նոր տարածքը», - ասաց նա:

Նշենք, որ թանգարանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ: «Շատ անգամ կարծիքներ են հնչել, որ նման թանգարանը պետք է գործի մայրաքաղաքում, բայց կիրառական առումով, գտնում եմ, որ հարմար է հենց օդանավակայանի մոտ գտնվելը», - նշեց Ռ.Գասպարյանը: Նա նաև տարակուսանք հայտնեց, որ բոլոր եվրոպական երկրները ունեն քաղավիացիայի նմանատիպ թանգարան, ընդ որում` մայրաքաղաքից դուրս, օդանավակայանների տարածքում, բացի այդ` գրանցված են իրենց պաշտոնական թանգարանների ցանկում, իսկ «Հայկական ավիացիայի պատմության թանգարանը մատնված է Մշակույթի նախարարության անուշադրությանը»:

Ռ.Գասպարյանի խոսքով` թանգարանն անտեսված է նաև տեղական ավիաընկերությունների կողմից: Նա նշեց, որ չի բողոքում թանգարանի ֆինասնավորումից կամ կենցաղային պայմաներից, սակայն հայկական ավիացիայի միակ թանգարանի հանդեպ նման վերաբերմունքը վիրավորական է:

«Աջակցությունը գալիս է միայն Քաղավիացիայի վարչությունից: Այս ամենը, ինչ ստեղծվել է, էպիզոդիկ ֆինանսավորման արդյունք է: Մեծ աջակցություն է եղել անհատ օդարչուներից, որոնք անշահախնդրորեն համալրել են մեր հավաքածուն, ֆինանսական նվիրատվություն են արել», - նշեց մեր զրուցակիցը: Նա նաև դժգոհեց, որ Մշակույթի նախարարության կողմից համապատասխան կարգավիճակ չունենալու պատճառով հնարավոր չէ թանգարան արտասահմանյան հյուրեր ընդունել, քանի որ, լինելով Քաղավիացիայի վարչության տարածքում, մուտք գործելու համար հատուկ թույլտվություն է պետք:

Թանգարանում ներկայացված է հայկական ավիացիայի պատմությունը` սկսած 1902 թվականից. ներկայացվում են թռիչք կատարած հայ առաջին օդաչուները, որոնք ծառայության մեջ էին ֆրանսիական, ամերիկյան, ռուսական և այլ օդային ուժերում, Հայաստանի առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի, ներկայիս Հայաստանի հայտնի օդաչուները:
Այն ունի լուսանկարների բացառիկ հավաքածու, ներկայացված են մի շարք ինքնաթիռների փոքր նմուշներ, տարբեր օդուժերի զգեստներ, հայազգի անվանի օդաչուներին, հայկական ավիացիային վերաբերող գրականություն: Ստեղծված են Հայրենական Մեծ պատերազմում մասնակցած հայ օդաչուներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, 1988 թվականին` Էջմիածնի մոտ վթարի ենթարկված հարավսլավական ինքնաթիռին նվիրված տաղավարները:

«Մենք չունենք տարածքի, կահավորման, սպասարկման որևէ խնդիր, դրա մասին հոգում է Քաղացվիացիայի վարչությունը, բայց լավ կլիներ մի փոքր ֆինանսավորում` սպասարկման համար, մի քանի հաստիքներ, իսկ ամենակարևորը` տեղական ավիաընկերությունների և Մշակույթի նախարարության պատշաճ ուշադրությունը», - նշեց Ռազմիկ Գասպարյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}