Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրսևորումներն ու առաջնային նպատակները

«Տարածաշրջանային բավականին բարդ զարգացումների ներքո ավելի թափանցիկ են դառնում Ադրբեջանի ագրեսիվ և ոչ կառուցողական քայլերը: Հարևանների հետ ունեցած խնդիրները, հայ տեսակի նկատմամբ խորը ատելությունը, մշտական դիվերսիոն և հրադադարի ռեժիմի խախտումները, ներքին հասարակական լարվածությունը և այլ հանգամանքներ ստեղծում են այն նախադրյալները որպեսզի ցանկացած պահի տարածաշրջանը պայթի»,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություներին, ինչպես նաև՝ Ադրբեջանի խնդրահարույց հարցերին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ բանախոսի՝ Ադրբեջանի համար առաջնային խնդիրներ են և´ Իրանի հետ ունեցած հակասությունները, և´ Թուրքմենիայի հետ ունեցած տարածքային վեճերը:

«Հայկական տարածքների և հայկական ամեն ինչի նկատմամբ ադրբեջանական վերաբերմունքն ավելի քան պարզ ու հստակ է` ատելություն ու թշնամանք արյան մակարդակով, ատելություն դիմացինի ֆիզիկական գոյության իրավունքը հարցականի տակ դնելու մակարդակով (ի դեպ, հատուկ նշենք, որ սա հենց ցեղասպանության կոնվենցիայի կարևոր բաղադրիչներից մեկն է): Դրա ապացուցման համար առանձին փաստերի կարիք չկա. Նախագահի հայտարարություններից մինչև սահմանային միջադեպերը ավելի քան շատ են: Ինչպես պարզվում է այս ամենից զատ Ադրբեջանում աչք ունեն նաև Վրաստանի հողերի նկատմամբ: Խնդիրն այստեղ ևս մակերեսային չէ, ուղղակի արտաքին ազդեցիկ ուժերի ճնշման տակ հակամարտությունը չի զարգանում:

Այս բոլոր խնդիրներն առանձին և խորը քննության առարկա են: Առաջին հայացքից, իհարկե, մենք նախ պետք է և զբաղվում ենք Ադրբեջանի հակահայկական քայլերի վերլուծությամբ: Սակայն կարծում ենք, որ իր մնացած հարևանների հետ ունեցած այլ խնդիրները ևս կարևոր են արհեստական այդ երկրի բնույթը հասկանալու և այն ավելի կանխատեսելի դարձնելո´ւ նպատակով: Մասնավորապես հետաքրքիր է խորհրդային նախկին հանրապետություններից մեկի` Թուրքմենիայի հետ ունեցած վիճելի ծովային ջրերի հարցը: Այդ հարցը գոյություն ունի դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, քանի որ այդ տարածքային ջրերը կիսված չեն մինչև օրս: Մյուս կողմից նման հարց կա Կասպից ծովի բոլոր երկրների միջև, սակայն խնդիրը պատերազմի վերաճման վտանգ չկա մյուս դեպքերում: Խնդիրն այստեղ ավելի քան պարզ է` առանցքում նավթահանքերն են: Արդբեջանն առանց նավթի ներկայումս իրենից ոչինչ այլևս չի ներկայացնում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի տնտեսական ողջ ներուժը, քաղաքական փխրուն կայունությունը, Ալիևյան վերնախավի կարողությունը և այլն հիմնված է միայն նավթի վրա:

«Այսինքն՝ ամեն ինչ կապված է այդ նավթի հետ: Արցախյան պատերազմը, որն ինչպես ադրբեջանում են ներկայացնում դեռ առջևում է, ևս սնվում է ու սնվելու է այդ նավթի եկամուտներից: Այսինքն՝ նավթն այս երկրի և հասարակության սիրտն է առանց դրա այն կարող է ընդհանրապես գոյություն չունենալ: Իհարկե, առաջին հայացքից մի փոքր տարօրինակ կարող է հնչել այն միտքը, որ 21-րդ դարում ինչ որ պետության հիմքը կարող է կազմել որևէ մեկ ոլորտ, իսկ գոյությունը կարող է հարցականի տակ դրվել: Սակայն ինչպես ցույց է տալիս քիչ թե շատ խորը վերլուծությունը դա միանգամայն բնական է արհեստական բոլոր այն երկրների համար, որոնց ստեղծումը, գոյությունը և ապագան ոչ մի օբյեկտիվ հիմք չունի և խիստ կախված է իրենց ստեղծողների կամքից: Ահա այստեղ է, որ պարզ է դառնում այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանի համար Թուրքմենիայի հետ պատերազմը ինչ որ առումով ավելի օրհասական է, քան ակտիվ մարտական գործողությունների վերսկսումը հայկական պետությունների հետ»,- ասաց փորձագետը:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային շատ հեղինակավոր կառույցները կարծում են, որ ադրբեջանական նավթն առնվազն անսպառ չէ և եթե մոտ ապագայում նոր հորատանցքեր չգտնվեն, ապա այդ ոլորտը կարող է դադարել եկամուտներ բերել Բաքվին:

«Գործերը փայլուն չեն ընդհանուր ածխաջրածինների ոլորտում: «ՆԱԲՈՒԿՈ» ծրագրի վիժումը արդեն ակնհայտ է: Ահա այս պարագայում է, որ Թուրքմենիայի հետ նոր ածխաջրածինների, ասել է թե հետագա կյանքի իրավունքի համար պատերազմն ավելի առարկայական է: Ադրբեջանը վերջին 5 տարում Կասպից ծովի ավազանի հատվածի ռազմականացման համար ավելի մեծ գումարներ է ծախսել քան հակահայկական ուղղությամբ, ուղղակի Ալիևյան վարչակազմը դա քողարկում է Արցախյան հիմնահարցով: Ջրասուզակ դիվերսանտների ստորաբաժանման ստեղծումը, նոր պարեկային նավերը, հականավային հրթիռները, ծովային տարածքների հսկողություն իրականացնող ԱԹՍ-ները, նավային ՀՕՊ-ի համակարգերը, հարթավայրային տարածքների հեռահար հսկողության ռադիոտեղորոշման կայանները, Ափշերոնի թերակղզում տեղակայված ՀՕՊ միջոցները և կործանիչ ինքնաթիռները ոչ մի դեպքում չեն կարող կիրառվել հայկական ուժերի դիմաց:

Իսկ դրանք հիմնականում կազմում են Ադրբեջանի վերջին տարիների թանկարժեք ձեռքբերումները: Այդ սպառազինությունը կարող է առաջին հերթին կիրառվել ծովային թատերաբեմում որտեղ կա երկու հակառակորդ` Թուրքմենիա և Իրան: Ի դեպ, նշենք, որ այս երկու երկրները ևս մտել են համապատասխան սպառազինության մրցավազքի մեջ: Թուրքմենական նավատորմը շատ արագ է զարգանում, ռազմաօդային ուժերն արագորեն համալրվում ու հզորանում է, օդաչուները հաճախակի են թռիչքներ կատարում ծովի վրա, իսկ Իրանն այդ հարցին վերաբերվում է առանձին հետևողականությամբ: Առնվազն առկա է այդ իբր թաքուն մրցավազքը »,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ սակայն, եթե Թուրքմենիայի դեպքում ամեն ինչ ավելի քան պարզունակ է` պայքար գոյատևման նյութական միջոցների համար, ապա
Իրանի դեպքում հարցն ավելի խորքային է:

«Իրանի հետ Ադրբեջանի հակասություններն ավելի հին արմատներ ունեն: Այդ հակասությունները ընկած են հենց այդ արհեստական պետության ստեղծման մեջ: Այստեղ մի փոքր պիտի անդրադառնանք Ադրբեջան կեղծ պետության հիմքերին:
Պանթուրքիստական Ադրբեջան նախագծի կայացմանն օբյեկտիվորեն նպաստեց նաև մի հին կեղծարարություն: Ցարական Ռուսաստանում` Իրանից նոր տարածքներ պոկելու հեռահար նպատակներով, գիտական շրջանառության մեջ էր դրվել Ադրբեջան և Իրանական Ադրբեջան տեղանունները: Իրանի նկատմամբ տարածքային հավակնությունները ցարական Ռուսաստանից ժառանգած ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ դրվեց «ազերի» արհեստական էթնոնիմը. հանգամանք, որն անուղղակիորեն ձեռնտու էր նաև Թուրքիային: Այսօր գիտական շրջանակներում այդ մասին լայնորեն գրվում է, որ անունը կապված է Ատրպատականի հետ, որը ոչ մի կապ չի կարող ունենալ ներկայիս պետության և առավել ևս այնտեղ ապրող խառը թուրք-թաթարական կամ իրանական ցեղերի հետ: Զարմանալի մի բան էլ կա այս կեղծարարությունների մեջ: Սովորաբար տվյալ տարածքի բնիկների անունով է կոչվում տարածքը կամ պետությունը, սակայն իրենց դեպքում հնարած էթնոսը ստանում է անուն իր տեղանունից: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, Թուրքական ազդեցությունն ադրբեջանցիների վրա, իհարկե, նվազեց, այդուհանդերձ Ադրբեջանի թուրքերի մոտ թուրքական ընդհանրականության զգացողության պահպանման համար լեզվամտածողության և սովորութային ընդհանրություններն արդեն քիչ չէին»,- ասաց նա:

«Արդեն երկար ժամանակ է, որ արևմուտքը ստեղծում է հակաիրանական դաշինք, որտեղ Ադրբեջանին «պատվավոր» տեղ են հատկացնում: Սակայն Բաքուն շատ լավ հասկանալով, որ խաղը կարող է շատ վտանգավոր լինել, այնուամենայնիվ, միանգամից համաձայնություն չի տալիս, կամ ինչպես ասում են գինը թանկացնում է:

Ադրբեջանի վերջնական պատասխանի ձգձգմամբ կարելի է բացատրել վերջերս Եվրատեսիլի ներքո Ադրբեջանի հասցեին հնչեցված բավականին կոշտ քննադատությունները արևմուտքի կողմից, ինչպես նաև Մոսկվայից չուշացած ռազմավարական համագործակցությունը խորացնելու առաջարկը: Դրանք բոլորն էլ, իհարկե, գործոններ են, սակայն մարտավարական գործոններ, իսկ գլխավորն այն է, որ Ադրբեջանը փաստորեն այս կամ այն կերպ մասնակցում է հակաիրանական գործընթացներին»,- հավելեց բանախոսը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}