Հայկական մատուռը՝ Ստոքհոլմի պատմամշակութային շինությունների ցանկում
Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությունը ողջունել է Ստոքհոլմի արվարձանում գտնվող հայկական մատուռը` մայրաքաղաքի պատմական ժառանգության ցանկում ընդգրկելու մասին որոշումը: Այս մասին ասված է միության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, թե մատուռի կառուցման ստույգ ամսաթիվը հայտնի չէ, սակայն այն կառուցվել է 1860-ներին Շվեդիա գաղթած հայտնի դիվանագետ Օհան Դեմերջյանի կողմից, ով ժամանակին մեծ ճանաչում է վայելել Ստոքհոլմում, իսկ կայսր Կարլ XV-ը նշյալ տարածքը վերջինիս է տրամադրել որպես ամառանոց:
Տարբեր տարիների մատուռն օգտագործվել է թե՛ որպես աղոթատուն, թե՛ ուսումնարան և թե արհեստանոց: Վերջին տարիներին այնտեղ անցկացվել են նաև հայկական եկեղեցական պատարագներ:
Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությունը հույս է հայտնում, թե հայկական մատուռը կշարունակի մնալ շվեդական մշակութային ժառանգության հատկանշական դարաշրջանը խորհրդանշող կառույց:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց