Սերգեյ Լավրով. Բաշար ալ Ասադին իշխանությունից զրկելն աշխարհաքաղաքական խաղ է, որի նպատակն Իրանին հարված հասցնելն է
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իշխանությունից զրկելն աշխարհաքաղաքական խաղ է, որի նպատակն Իրանին հարված հասցնելն է:
Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ ամերիկյան «Հաֆինգթոն փոսթ» պարբերականում թողարկված հոդվածում նշել է ՌԴ ԱԳ Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը, խոսելով Սիրիայի ներքաղաքական զարգացումների մասին, նշել է, որ, կառավարության ընդդիմադիրներին միակողմանիորեն զենք տրամադրելով, չի հանգեցնի երկրում խաղաղության հաստատմանը:
Հավելենք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հարցում անհրաժեշտ է նաև Իրանի ներկայությունը: Լավրովը տեղեկացրել էր, որ Մոսկվայի նախաձեռնությամբ սիրիական ճգնաժամի վերացման առնչությամբ միջազգային կոնֆերանս կկզամակերպվի, որին մասնակցելու համար արդեն հրավերքներ են ուղարկվել ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներին, Սիրիայի հարևաններին, այդ թվում՝ Լիբանանին, Հորդանանին, Իրաքին, Թուրքիային, ինչպես նաև Իրանին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը