ԻՌԻԲ. Ռուսաստանն Ադրբեջանի սահմանի ուղղությամբ ծանր զրահատեխնիկա է տեղափոխել և մի քանի անգամ փակել սահմանը
Ռուսաստանն Ադրբեջանի սահմանի ուղղությամբ ծանր զրահատեխնիկա է տեղափոխել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ղաֆղազնեթ» կայքին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Մախաչկալայի բնակիչները նկատել են, որ վերջին օրերին մի քանի բեռնատար գնացքներով ծանր զրահատեխնիկա (տանկեր) է տեղափոխվում սահմանի ուղղությամբ: Բացի այդ, Դաղստանի Խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայ Աչիևը ևս հաստատել է սույն տեղեկությունը և հավելել, որ դա իրականացվել համաձայն՝ նախորոք նախատեսված ծրագրի:
Իրանական աղբյուրը նաև հաղորդում է, որ անցյալ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը մի քանի անգամ փակել է Ադրբեջանի հետ ունեցած իր սահմանը:
Հաղորդագրության վերջում, «ԻՌԻԲ»-ի մեկնաբանը, վերլուծելով սույն տեղեկատվությունը, նշում է, որ ռուսական զինուժի տեղաշարժն իրականացվում է այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական սահմանագծում լարվածություն է առաջացել և Ռուսաստանը հայտարարել է, որ նպատակ ունի ավելացնել 102-րդ ռազմակայանում առկա իր զինուժը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան