Պարագվայի նախագահին իմպիչմենտ են հայտարարել
Պարագվայի խորհրդարանը իմպիչմենտ է հայտարարել երկրի նախագահ Ֆեռնանդո Լուգոյին: «Ռոյթերս» գործակալության տեղեկացմամբ, այժմ հարցը քննարկվում է երկրի Սենատում, որի որոշումից էլ կախված է՝ կպահպանի արդյոք Լուգոն երկրի ղեկավարի պաշտոնը, թե ոչ:
Նախագահն ինքը հերքել է իմպիչմենտի հնարավորությունը, նշելով, թե դրա համար չկան ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական հիմքեր:
Նախորդ շաբաթ Պարագվայում ոստիկանության ուժերի և գյուղացիական ապստամբության մասնակիցների միջև բախումների արդյունքում զոհվել էր 17 մարդ, 80-ից ավելի վիրավորվել: Այս միջադեպն էլ պատճառ էր հանդիսացել ընդդիմության կողմից խորհրդարանում իմպիչմենտի գործընթացի սկսելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց