«Հորմոզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար հսկողության ներքո». Իրանի արձագանքը Պարսից ծոցում ԱՄՆ անցկացնելիք զորավարժանքին
Հորմոզի նեղուցի կառավարումն ու Պարսից ծոցի տարածաշրջանն ամբողջովին գտնվում է Իրանի վերահսկողության տակ:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատավական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին:
Ծովակալ Սայյարին, անդրադառնալով Պարսից ծոցում ԱՄՆ կողմից անցկացվելիք զորավարժանքներին, մասնավորապես, նշել է. «Ամերիկան կարծում է, որ Պարսից ծոցում զորավարժանք անցկացնելով կարող է ազդեցություն գործել Իրանի վրա, սակայն անհնար է, Իրանն ամբողջովին վերահսկում է Հորմոզի նեղուցն ու Պարսից ծոցի տարածաշրջանը»:
Իրանցի բարձրաստիճան զինվորականնը անդրադառնալով Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան զինուժի ներկայության փաստին, նշել է, որ Իրանն ու Պարսից ծոցի երկրները կարող են պահպանել ծոցի անվտանգությունը, ուստի այլ երկրների ներկայության կարիք չկա:
Նախորդող նյութը՝ Իրանը փորձարկել է 300կմ. հեռահարությամբ «Ֆաթեհ 110» հրթիռը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ