Ռուս ակտիվիստն ու նրան հետապնդող ոստիկաններն ակամայից հայտնվել են Թուրքիայի տարածքում (տեսանյութ)
Զավեշտալի միջադեպ է արձանագրվել նախօրեին Մոսկվայում Խամովնիչեսկի դատարանի մոտ, որը հնարավոր է վերածվի դիվանագիտական սկանդալի: Այս մասին գրում է «Newsru.com» կայքը:
Russy Riot խմբի անդամների նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո, դատարանի շենքի դիմաց իրարանցում է սկսվել, որն ուղեկցվել է փանք խմբի անդամների պաշտպանության լոզունգներով: Կողմնակիցներից մեկը՝ Տատյանա Ռոմանովան, պաստառը ձեռքին, բարձրացել է հարևանությամբ գտնվող Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության կողքին գտնվող էլեկտրասյան վրա, այնուհետև անցել դեսպանատան պատնեշին: ՕՄՕՆ-ի ներկայացուցիչները, երկար չմտածելով, գնացել են աղջկա հետևից՝ համոզելով իջնել ցած, իսկ հետո հետապնդելով աղջկան ակամայից նույնպես հայտնվել են արգելապատնեշի հակառակ կողմում՝ ցանցի վրա՝ այդպիսով դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիայով խախտելով այլ պետության սահմանը: Քաշքշուկի արդյունքում միջադեպի մասնակիցներն հայտնվել են դեսպանատան բակում: Գործին միջամտել է Թուրքիայի դեսպանը, ով մոտեցել է ոստիկաններին և արգելել աղջկա ձերբակալությունը, քանի որ վերջիններիս լիազորությունները չէր կարող տարածվել այլ պետության տարածքում:
Ավելի ուշ ակտիվիստը պատմել է, թե թուրք դեսպանն առաջարկել է իրեն աննկատ հեռանալ դեսպանատան պահեստային մուտքից:
Այնուհանդերձ, հենց Ռոմանովան դուրս է եկել դեսպանատան տարածքից, նրան իսկույն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը