ՀՀ-ում Իրանի դեսպանությունը առայժմ ձեռնպահ է մնում Ռամիլ Սաֆարովի արտահանձման առնչությամբ մեկնաբանություն տալուց
Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Իլհամ Ալիևի կողմից վերջինիս ներում շնորհելու փաստի առնչությամբ՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության դիրքորոշումն իմանալու նպատակով Panorama.am կայքի խմբագրությունը ս.թ. սեպտեմբերի 24-ին խնդրանքով դիմել էր Իրանի դեսպանություն:
Նամակն ուղարկելուց հետո դեսպանության քարտուղարը մեր լրագրողի հետ հեռախոսազրույցում նշեց, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխան կտրվի: Սակայն մի քանի օր անց՝ սեպտեմբերի 28-ին, երբ զանգահարեցինք պատասխանն իմանալու, քարտուղարուհին խնդրեց նամակը կրկին ուղարկել և հավելեց, որ պատասխան լինելու դեպքում իրենք տեղյակ կպահեն:
Այսօր ևս պատասխանը նույն էր. «Եթե պատասխան լինի մենք Ձեզ կզանգահարենք»:
Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 31-ին հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանի իշխանություններին հանձնելուց հետո Հայաստանը Հունգարիայի հետ կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև կայացած հանդիպումից հետո քննադատական հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԵՄ-ն և բազմաթիվ այլ երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը