Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև ճգնաժամը խորանում է
Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան հակամարտությունը խորանում է. նախօրեին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո ուշ գիշեր հայտարարություն տարածեց նաև Խաչատուր Քոքոբելյանը:
«Ափսոսանք եմ հայտնում, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով», -ասված է Քոքոբելյանի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր և Քոքոբելյանի միջև կա պայմանավորվածություն, որ իրենց պատգամավորական մանդատները փոխանցեն ավելի երիտասարդ թեկնածուներին, և Հովհաննիսյանը հրաժարվել էր մանդատից, իսկ Քոքոբելյանը` ոչ:
«Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» և քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին: Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր և որոշ չափով` ռիսկային, բայցև հիմնավոր ու ապագայամետ:
Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաև մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը` եթե երբևէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա և Աստծո օրենքի միջև է», -ասել էր Հովհաննիսյանն իր հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր