Ահազանգ. մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ
ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին այսօր ժամը 17:50 սահմաններում ահազանգ է ստացվել, առ այն, որ Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ:
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կարգադրությամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու համար,նշված վայր են ուղարկվել Բնապահպանական պետական տեսչության մարզային աշխատակիցները: Ահազանգը փոխանցվել է նաև ԱԻՆ Ճգնժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն: Մկնդեղի գերեզմանոց է մեկնել նաև ԱԻՆ օպերատիվ խումբը:
Ձեռնարկված գործողությունների և դրանց արդյունքների մասին նախարարությունը խոստանում է տեղեկացնել լրացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան