Երկու մարդ պատերազմ հայտարարելու իրավունք ունի. Առաջին գծի զինվորն ու նախագահը
«Ազգ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որ «այսօրվա հրամանատարն ավելի խելոք է, քան իրենց ժամանակ, զինվորն էլ` ավելի պատրաստված», ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը մասնավորապես նշել է. «Երկու մարդ պատերազմ հայտարարելու իրավունք ունեն՝ իմ զինվորը, որ կանգնած է առաջին գծում, և հանրապետության նախագահը: Իմ զինվորն ամեն օր կարող է որոշում կայացնել և հակառակորդին խոցել, առանց վերադասին զեկուցելու: Կասկած չունեմ, որ պատերազմի ժամանակ մեր զինվորը դիպուկ կրակելու է: Ցանկացած պայմանում, ցանկացած զենքից նա կկարողանա հակառակորդին ոչնչացնել: Կասկած չունեմ, որ մեր զինվորն իր խրամատից առաջինը կհասնի թշնամու դիրքերը: Մարտավարության առումով նույնպես կասկած չունեմ, որ մեր զինվորը կկատարի իր առջև դրված բոլոր առաջադրանքները: Ղեկավար կազմը նույնպես բարձր մակարդակի վրա է: Այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որպեսզի համարձակորեն հայտարարենք, որ հայ զինվորը պատրաստ է, բանակը՝ մարտունակ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը